Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Երևանյան բակերի անօրինական ցանկապատված տարածքները զրկել են բնակիչներին բակային հանգստի իրավունքից:

▫️Ժամանակն է այս հին խնդիրներին տալ նորարար և խելամիտ լուծումներ:

▫️Երևանյան բակերը կրկին լցվելու են ջերմ բակային զրույցներով և երեխաների խաղային տրամադրությամբ:

▫️Ընթացիկ տարում Շենգավիթ վաչական շրջանում կբարեկարգվի ընդհանուր 33 բակային տարածք և բնակչության տնօրինմանը կվերադարձվեն իրենց բակերը: Բակային տարածքների բարեկարգման ծավալուն աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան
👍146👎35
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Չինաստանի նախկին առաջնորդ Հու Ձին Տաոյին դուրս են հրավիրել կուսակցության համագումարից. ենթադրվում է, որ նրան ձերբակալել են կամ առնվազն հեռացրել իշխանության նեղ շրջանակից։

▫️ Վերջին սահմանադրական փոփոխություններով գործող նախագահ Սի Ծինպինը դարձնել է իշխող կուսակցության «առանցքը»: Համագումարի արդյունքներով` նա կղեկավարի երկիրը ևս հինգ տարի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎62👍37
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին:

▫️Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍132👎10
🟨 Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

▫️Հասկանալիորեն հիմա շատ ենք կենտրոնացած և ստիպված ենք, ցավոք, ամենօրյա օպերատիվ խնդիրների լուծման վրա կենտրոնանալ, բայց, մյուս կողմից, համոզված եմ, որ այդ խնդիրների նկատմամբ մեր վերաբերմունքն ավելի պրակտիկ կլինի, եթե ամեն ինչին նայենք երկարաժամկետ կտրվածքով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎11
🟨 Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։

▫️ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍145👎5
🟨 Եթե Երևանը Բաքվի հետ ստորագրված պայմանագրերին համապատասխան կատարի իր պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը։

▫️Տվյալ դեպքում այն, ինչ կկատարվի տարածաշրջանում, օգուտ կբերի նաև Հայաստանին։

Մեվլութ Չավուշօղլու
👎304👍14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք Ալաջային և դարձավ ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի չեմպիոն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍612
🟩 Հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ կանանց բռնցքամարտն ունի Եվրոպայի չեմպիոն։

▫️Այդ պատվին է արժանացել 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ եզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնելով Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍557
🟨 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 23-ին՝

🌖 Ցերեկ +13 +15
🌗 Երեկո +8 +10
🌘 Գիշեր +7 +9

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍71
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել՝ ընկնելով բնակելի երկհարկանի տան վրա։

▫️
Ինքնաթիռի անձնակազմը զոհվել է:
👎120👍38
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն:
👍293
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դոնեցկում ականի պայթյունից վիրավորում է ստացել Wargonzo էջի վարող, ռուս բլոգեր Սեմյոն Պեգովը, որը ենթարկվել է վիրահատության։

Հիշեցնենք, որ Պեգովը 44-օրյա պատերազմի ժամանակ այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ, տեղից ռեպորտաժներ էր ներկայացնում։
👍291👎39
🟨 Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 24-ին՝

🌖 Ցերեկ +14 +16
🌗 Երեկո +7 +9
🌘 Գիշեր +5 +7

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍39👎2
🟨 2022 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։

▫️Հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8%-ով:

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍133👎4
🟨 Ռուսական «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկայում կարող են հանդիպել Ռուսաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

▫️ ՀՀ վարչապետի աշխատակազմից Radar Armenia-ի հարցմանը պատասխանեցին, որ «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ կառավարությունը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎171👍19
🟨 🇦🇲 COVID-19 UPDATE 17.10-23.10.2022թ․

🟧 Հաստատված - 231 (13%)
🟩 Առողջացածներ - 415
⬛️ Մահվան ելքեր - 0
🟨 Թեստավորումներ - 3.034

🔸Հոկտեմբերի 23-ի դրությամբ կատարվել է 3 226 167 պատվաստում:
👍29👎1
🟩 Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճաղավանդակների թարմացման և ներկման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարան
👍162👎4
🟨 Ես աջակցում եմ հայ ժողովրդին, քանի որ Հայաստանը շարունակում է բախվել հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանի չհրահրված հարձակումների պատճառով։

▫️Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին դիմակայելու այս շարունակվող վայրագությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գարսիա
👍261👎1