Radar Armenia
77.3K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
🟨 ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ ԵՄ-ն ամբողջական տեղեկատվություն է ներկայացրել առաքելության վերաբերյալ:

▫️ Առաքելության մանդատն է՝ վերահսկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում։

▫️ Առաքելությունը քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին։

▫️ Կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ. ռազմական բաղադրիչ չկա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍247👎2
🟨 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։

Եղանակը Երևանում հոկտեմբերի 21-ին՝

🌖 Ցերեկ +11 +13
🌗 Երեկո +9 +11
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍38👎15
🟨 Հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս մասին հետևյալն է, որ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք սրտի, ինչպես քիչ առաջ նշեցի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին:

▫️ Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը:

▫️ Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստրատերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍313👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր Շիրակի մարզում տեղացել է առաջին ձյունը:

Արփի լիճ տանող ճանապարհ։
👍136👎27
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել:

▫️Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:

Երևանի քաղաքապետարան
👍81👎10
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👍99👎4
🟨 🟥 Հետաքննական լրագրությամբ զբաղվող միջազգային «Bellingcat» գործակալությունը իրականացրել է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինվորների ակնհայտ մահապատժի մասին պատմող տեսանյութերից մեկի վերլուծությունը՝ տեղորոշելով այն և բացահայտելով մի քանի ապացույցներ, ըստ որոնց՝ տեսանյութերից մեկն արվել է Սև լճին հարող տարածքում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍86👎1
🟨 ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկան թույլ կտա անդամ երկրներին ամբողջ ծավալով օգտվել դրա օգուտներից:

Նիկոլ Փաշինյան
👍111👎9
🟩 Այսօր հանդիպեցի Շենգավիթի բնակիչներին, և տեսնում եմ, թե ինչ մեծ հոգատարությամբ են մարդիկ խոսում իրենց բակերի, խաղահրապարակների, իրենց մանկապարտեզների և պոլիկլինիկաների առկա խնդիրներից: Նույն բնակիչները շատ պատրաստակամ են մեզ ճիշտ ուղղորդել այդ խնդիրների լուծման ճանապարհին: Հենց նման միասնականության շնորհիվ ենք Երևանը դարձնելու քաղաք մարդկանց համար:

▫️Շենգավիթում արդեն իսկ մեծ ծավալների աշխատանք է տարվում, և անհամբեր սպասում ենք շենգավիթցիներին ներկայացնել հաջորդ տարվա նախապատրաստվող աշխատանքների ծրագիրը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան
👍89👎46
🟨 Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 %-ով:

▫️ Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը ՝ 58 %-ով:

Նիկոլ Փաշինյան
👍112👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Այսօր Կապանում պաշտոնապես բացվում է Իրանի հյուպատոսությունը:
👍490👎1
🟨 Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը քննարկում են մեկ այբուբենի ստեղծման հարցը։

▫️Ղրղզստանում իր առաջին նիստը կանցկացնի հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որը կներառի յուրաքանչյուր երկրի երկուական ներկայացուցիչ։
👎188👍11
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում:
 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍83👎21
🟨 Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք:

▫️
Սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ:

Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչև
👍345
🟨 Տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված կարևոր քայլերը կլինեն.

▫️Սահմանի սահմանազատում
▫️Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև տրանսպորտային հաղորդակցության բացում
▫️Խաղաղության համաձայնագրի ստորագրում:

Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎190👍28
⬜️ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգևը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին:
👍214👎9
🟨 Հայաստանի տարածքով Մեղրիով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։

▫️Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, այսինքն՝ մինչև 2024 թվականը ճանապարհ կլինի, և այն հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի և հետագա Եվրոպայի շուկաներ։ 

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎151👍23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը համատեղ ազդարարեցին Կապանում իրանական հյուպատոսության բացումը։
👍284👎1