Radar Armenia
77.3K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

▫️Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: 

ՀՀ ԱԳՆ
👍177
🟨 Հին խնդիրներին պետք է տրվեն նորարար և խելամիտ լուծումներ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով եղել է Շենգավիթ վարչական շրջանում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍89👎41
🟨 Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

▫️Միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը մոտ 77 մլրդ դրամ է:

▫️Ուշագրավն այն է, որ բանկերի եկամուտների մեջ գերակշիռ մասը եղել են ոչ թե տոկոսային եկամուտները (պայմանական ասած, դասական բանկինգի եկամուտներ), ինչպես նախորդ տարիներին, այլ ոչ տոկոսային եկամուտները՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթի առքուվաճառքից եկամուտներ և այլն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյան
👍81👎21
🟨 Ներկայումս մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ հերթական նիստ անցկացնելու հարցը։

▫️Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎244👍23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 🟥 Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը այսօր` պաշտոնավարման 45-րդ օրը, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎83👍51
🟨 Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Ոստիկանութուն
👎83👍24
🟨 Դժվար է իմանալ, թե ինչ է կատարվում ուրիշի մտքում, բայց ես կարծում եմ, որ Պուտինը ռացիոնալ է, պարզապես նրա կայացրած որոշումները և նպատակները այդպիսին չեն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍106👎7
🟨 «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական ​​նախարարի պաշտոնի առաջարկն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Վարդանյանի նախաձեռնությամբ նոր ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը։
👎198👍30
🟨 Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎150👍21
🟨 Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
👎126👍22
🟨 Եվրոպական միությունը հայտարարել է մոտ 118 միլիոն դրամի (300,000 եվրո) հրատապ օգնություն սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար։

▫️Գալիք ձմռան ընթացքում այս ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված 7600 անձանց շրջանում առավել խոցելի մարդկանց:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍180👎2
Radar Armenia
🟨 ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ: ▫️Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Առանց Ադրբեջանի համաձայնության, նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։

▫️Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎232👍10
🟨 Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍263
🟨 Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան:

▫️Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
👍224👎5
🟨 Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
👍271👎3
🟨 Ֆրանսիայի Սենատը նոյեմբերին կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին նոր բանաձևը և կպահանջի անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքից։

Ֆրանսիայի ԱԺ Եվրոպայի, միջազգային և պաշտպանության հարցերի մշտական ժողովի նախագահ Անն Ժենետե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍392👎3
🟨 Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
👍169👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: Ընդլայնված կազմով բանակցությունները տեղի կունենան վաղը՝ հոկտեմբերի 21-ին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎96👍22
🟨 Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որպեսզի տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։ Մեզ համար կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը։

▫️Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն է», և կձեռնարկենք բոլոր քայլերը, դա կանխելու համար։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
👍168👎57
🟨 Խաղաղության պայմանագրի, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով։

▫️Մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։ Չափազանցություն չի լինի ասել, որ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական, մաքսիմալիստական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու դժկամությունը։

Արարատ Միրզոյան
👍137👎3
🟨 Ադրբեջանի նախագահն Իրանի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ աշխարհագրական և սահմանային փոփոխություններ տարածաշրջանում չեն հետապնդում և չեն ցանկանում իրականացնել։ Մենք այս առումով համապատասխան զգուշացումներ ենք տվել։

▫️ Իրանը հնարավորություն ունի դիմակայելու և խոչընդոտելու ցանկացած նման գաղափարի իրականացմանը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
👍245👎4