Radar Armenia
77.3K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ: ▫️Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանը ողջունում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

▫️40 հոգուց կազմված հիմնական խումբը առաջիկայում կժամանի Հայաստան:
▫️2 ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը:
▫️ Մշտական տեղակայության հարցում համոզված չեմ, բայց չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը:
👍156👎3
🟨 ԵՄ բյուջեից Հայաստանին կտրամադրվի 23 մլն եվրո:

▫️
ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում կստորագրվի «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍195👎3
🟩 Կառավարությունը մոտ 444 մլն դրամ հատկացրեց 7 մարզի 18 բնակավայրում 23 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
👍122
🟨 Արագաչափերի ու տեսախցիկների համակարգի կառավարումն այսօրվանից իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից:

▫️
«Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում՝ աշխատանքը շարունակելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍130👎12
🟨 Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը:

▫️Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները։

Ռուբեն Վարդանյան
👎210👍48
🟨 Մենք ունենք տեղանքներ, որ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու վայրերը, բայց ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմի հանի մարմինները:

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան
👎125👍12
Radar Armenia
🟨 Ֆրանսիայի նախագահը վիրավորական, անընդունելի, սուտ ու սադրիչ հայտարարություններ արեց։ ▫️Դրանք տպագրված են, բոլորը կարող են տեսնել։ ▫️Այդ հայտարարություններով նա Ադրբեջանին մեղադրեց սարսափելի պատերազմի մեջ՝ դրանով իսկ, փաստերը շահարկելով ու փորձելով մոլորեցնել…
🟨 Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի ամբողջ մոբիլիզացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։

▫️Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ:

Ֆրանսիայի ԱԳՆ
👍179👎1
🟨 Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

▫️Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: 

ՀՀ ԱԳՆ
👍177
🟨 Հին խնդիրներին պետք է տրվեն նորարար և խելամիտ լուծումներ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով եղել է Շենգավիթ վարչական շրջանում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍89👎41
🟨 Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

▫️Միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը մոտ 77 մլրդ դրամ է:

▫️Ուշագրավն այն է, որ բանկերի եկամուտների մեջ գերակշիռ մասը եղել են ոչ թե տոկոսային եկամուտները (պայմանական ասած, դասական բանկինգի եկամուտներ), ինչպես նախորդ տարիներին, այլ ոչ տոկոսային եկամուտները՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթի առքուվաճառքից եկամուտներ և այլն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյան
👍81👎21
🟨 Ներկայումս մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ հերթական նիստ անցկացնելու հարցը։

▫️Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎244👍23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 🟥 Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը այսօր` պաշտոնավարման 45-րդ օրը, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎83👍51
🟨 Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Ոստիկանութուն
👎83👍24
🟨 Դժվար է իմանալ, թե ինչ է կատարվում ուրիշի մտքում, բայց ես կարծում եմ, որ Պուտինը ռացիոնալ է, պարզապես նրա կայացրած որոշումները և նպատակները այդպիսին չեն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍106👎7
🟨 «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական ​​նախարարի պաշտոնի առաջարկն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Վարդանյանի նախաձեռնությամբ նոր ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը։
👎198👍30
🟨 Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎150👍21
🟨 Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
👎126👍22
🟨 Եվրոպական միությունը հայտարարել է մոտ 118 միլիոն դրամի (300,000 եվրո) հրատապ օգնություն սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար։

▫️Գալիք ձմռան ընթացքում այս ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված 7600 անձանց շրջանում առավել խոցելի մարդկանց:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍180👎2
Radar Armenia
🟨 ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ: ▫️Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Առանց Ադրբեջանի համաձայնության, նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։

▫️Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎232👍10
🟨 Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍263