Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով:

Փաստաբան
👍261👎1
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր:

▫️Նախատեսվում է նախագիծն ավարտուն տեսքի բերել մինչև տարեվերջ, ապա գործարկել ՆԳՆ-ն:
👍98👎9
🟨 Կա արդյո՞ք Հայաստանի կողմից որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու համար, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ո՛Չ։

▫️ Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունքում։ ԱՅՈ՛։ Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Դրա համար պահանջվում է Ադրբեջանի դրական արձագանքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍222👎42
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:

▫️Նորվեգիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումների օրակարգին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍223👎7
🟩 Մալխաս Ամոյանը հռչակվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն։

▫️Եզրափակչում նա 7։2 հաշվով հաղթել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍601
🟩 ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Ռուբեն Ռուբինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍481👎8
🟨 Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👎115👍6
🟨 Երևանում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Եղանակը Երևանում հոկտեմբերի 19-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +9 +11

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍37👎3
🟨 777 անհետ կորած հայ կա ԼՂ առաջին պատերազմի հետևանքով, 217-ը՝ ԼՂ 2-րդ պատերազմից, և 29 անհետ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

▫️Հույս ունենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍238👎37
🟩 Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։

▫️Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը

ThePrint

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍322👎1
🟩 2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն:

▫️
Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։
👍244👎7
🟩 Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք:

▫️Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ:

Երևանի քաղաքապետարան
👍297👎5
🟨 Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը:

▫️Տարածաշրջանում շատ վտանգավոր սցենար էր ընթանում, որով նախատեսվում էր փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍438
🟨 Հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
 
Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
👎123👍26
🟨 Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա:

▫️
Որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան

Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը պատասխանել է Սոնա Ղազարյանի նամակին
👍296👎4
🟨 ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ:

▫️Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍270
🟩 ԱԱԾ-ում քննվող քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 14.351.883.303 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից` 270.571.217 ՀՀ դրամը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍157👎4
🟨 Մինչև այս պահը Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը:

Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍68👎10
🟨 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջին դատարանի որոշումը ու ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍67👎3