Radar Armenia
77.4K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Այստեղ մեզ համար չափազանց կարևոր է նաեւ իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները:

▫️ Մեզ նախևառաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը [ՀԱՊԿ-ը] ճանաչում այն իրավիճակը, որը կա: Իսկ դա ագրեսիա է Հայաստանի դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍174👎4
🟨 Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը աշխատանքային այցի շրջանակում այսօր Խորենացի 6, 8 շենքերի բակում հանդիպեցին բնակիչներին, տեղում լսեցին նրանց կողմից բարձրաձայնված հարցերը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎72👍62
🟨 Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։

▫️ Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի` իր անունից ասի։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը այդպիսի բան չի ասում և չի էլ կարող իրավացիորեն որևէ կողմ այդպիսի բան պնդել։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍213👎1
🟨 Տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի հանդիպումներ:

▫️
Բուլղարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

▫️
Ստորագրվել է Հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր:
👍146👎7
🟨 ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ՝ ավտոբուսների գնման ընթացակարգերում իրավախախտման առնչությամբ:

▫️
Հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66👎2
🟩 Շնորհավորում եմ երևանցիներիս «Երևան» բժշկական կենտրոնի հիմնման առթիվ:

Շատ կարճ ժամանակ անց, բարեփոխումների արդյունքում, կունենանք
▫️ինքնաբավ,
▫️բազմապրոֆիլ,
▫️որակյալ բժշկական ծառայություններ մատուցող,
▫️ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն:

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107👎3
🟩 Freedom House-ի զեկույցում Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին:

▫️Այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍131👎3
🟩 2023թ. պետական բյուջեն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 2.59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6.4 մլրդ դոլար:

▫️Այն ավել է 2018թ. բյուջեից 79%-ով:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան
👍207👎2
🟨 Միացյալ Նահանգները դեմ է Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍266👎3
🟨 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով:

Փաստաբան
👍261👎1
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր:

▫️Նախատեսվում է նախագիծն ավարտուն տեսքի բերել մինչև տարեվերջ, ապա գործարկել ՆԳՆ-ն:
👍98👎9
🟨 Կա արդյո՞ք Հայաստանի կողմից որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու համար, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ո՛Չ։

▫️ Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունքում։ ԱՅՈ՛։ Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Դրա համար պահանջվում է Ադրբեջանի դրական արձագանքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍222👎42
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:

▫️Նորվեգիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումների օրակարգին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍223👎7
🟩 Մալխաս Ամոյանը հռչակվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն։

▫️Եզրափակչում նա 7։2 հաշվով հաղթել է մոլդովացի Ալեքսանդր Գուտուին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍601
🟩 ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Ռուբեն Ռուբինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍481👎8
🟨 Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👎115👍6
🟨 Երևանում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Եղանակը Երևանում հոկտեմբերի 19-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +9 +11

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍37👎3
🟨 777 անհետ կորած հայ կա ԼՂ առաջին պատերազմի հետևանքով, 217-ը՝ ԼՂ 2-րդ պատերազմից, և 29 անհետ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

▫️Հույս ունենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍238👎37
🟩 Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։

▫️Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը

ThePrint

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍322👎1
🟩 2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն:

▫️
Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։
👍244👎7
🟩 Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք:

▫️Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ:

Երևանի քաղաքապետարան
👍297👎5