Radar Armenia
77.3K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հոկտեմբերի 17-ին Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը:

▫️ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍274👎3
🟩 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը։

▫️Այն կօգնի ամրապնդել վստահությունը և թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում։

Շառլ Միշել
👍289👎7
🟨 Մեծ ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Սարսափելի է այս ամենը։

▫️Ժնևում ընդունել ենք բանաձև, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով։

Շվեյցարիայի պատգամավորներ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍397👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կրասնոդարի շրջանի Յեյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել։ Վթարի պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը։ Անձնակազմին հաջողվել է փրկվել։

Նախնական տվյալներով՝ տուժել է բնակելի շենքի 17 բնակարան։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

ՌԴ ՊՆ
👎107👍68
🟨 Հոկտեմբերի 18-19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

▫️ Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Գազպրոմ Արմենիա
👍163👎37
🟩 Փարիզում տեղի ունեցավ «Ոսկե Գնդակ-2022» մրցանակաբաշխությունը:

▫️Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մադրիդի Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
👍361👎14
🟨 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան:

ՀՀ ՊՆ
👍293👎2
🟨 Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Եղանակը Երևանում հոկտեմբերի 18-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +10 +11

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍36
🟨 Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👎120👍18
🟥 Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք:

▫️ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը 370 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎370👍25
🟥 Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

ՀՀ ՊՆ
👍232👎19
🟨 Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն։

▫️Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Գուցե գոյություն ունի, եւ գուցե ըստ այդ պրոտոկոլի վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապես թիկունքային աշխատանքներով։ Տրամաբանական է։ Պարզապես, թիկունքում այդ ժամանակ տեղ չկար, մեծ խցանում էր առաջացել. 10 միլիոն մարդ թիկունքից աջակցում էր կրակի տակ ընկած 100-200 հազարին։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍202👎109
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 «Դա թյուրիմացություն չի»։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին հորդորեց ուղիղ արձագանքել «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հայտարարությանը։

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍58👎11
Radar Armenia
🟥 Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի…
🟨 Թվիթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է ՀՀ ՊՆ հայտարարությամբ, որով ներկայացվում էր Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության ստեղծման մեխանիզմը.

▫️ Ստեղծվում են կեղծ տեղեկություններ Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին։
👍206👎2
🟨 Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե երբ է տեսնում ընդհանուր տրանսպորտային ցանցի խնդիրների հանգուցալուծումը։

▫️
Ամենասուր դրվող հարցերն այս պահին կապված են տրանսպորտի հետ։ Ես ուզում եմ, որ մենք հնարավորինս բաց և թափանցիկ լինենք այս առումով։ Մարդկանց մոտ սպասելիքները հստակ են, այսինքն՝ չասենք մի բան, որը չենք անելու:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87👎22
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:
 
▫️Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը:
👍241👎12
🟨 Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

▫️Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍292👎6
🟩 Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Գոռ Սահակյանը դարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
👍379👎1
🟨 Մաքսային հսկողությունից թաքցրել են Իրանից բերվող 19 հազար 150 տուփ ծխախոտ:

ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎80👍2