Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 15-ին՝

🌖 Ցերեկ +18 +20
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար: Տարածքում նորոգման աշխատանքներ են:

▫️ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նորոգման աշխատանքների ընթացքին։
👍66👎39
🟨 Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի իշխանական պատգամավորները բարեհաջող կռիվ տվեցին Հայաստանի ընդդիմադիր պատգամավորի խոսքի (ելույթի) իրավունքի համար (երբ թուրք նախագահողը փորձում էր ընդհատել այն)։

▫️Ընդորում, ընդդիմադիր պատգամավորը այդ պահին խոսում էր Հայաստանի իշխանությունների ապիկարության արդյունքում Լեռնային Ղարաբաղի խնդրի վատթարացման մասին։

▫️Սա իրապես լավ օրինակ էր։

Դանիել Իոաննիսյան
👍227👎3
🟨 Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին հոկտեմբերի 31-ին Բրյուսելում անցկացնել սահմանազատման և անվտանգության հետ սահմանի հարցերով հանձնաժողովների նիստ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍337👎20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է հրաձգության դասընթացներ:

▫️Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին:

▫️Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00 կամ գրանցվել առցանց։
👍236👎7
🟨 Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

▫️Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին:

▫️Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:
👍99👎36
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Radar Armenia-ի «Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարի հերթական հաղորդման 1-ին մասը ներկայացնում է Արցախյան բանակցությունների մանրամասները` պատմելով դրանցում «միջանցքի» գաղափարի հայտնվելու, ԼՂ-ը բանակցություններից դուրս թողնելու և 1994թ. զինադադարի մասին։

▫️Զրուցակիցը՝ 1994-1998թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

🎥 Դիտեք հաղորդումը հոկտեմբերի 16-ին, ժամը 20։00-ին Radar Armenia-ի կայքում, ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։
👍56👎13
🟨 Անկեղծորեն ցավակցում եմ Բարտինում [Թուրքիայում] ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին։

Իր թվիթերի էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` գրառման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։

Ըստ տեղեկությունների, զոհերի թիվն այս պահին հասել է 41-ի։
👎371👍212
🟨 Ահաբեկչություն՝ Ռուսաստանի Բելգորոդի շրջանում

Բելգորոդում հատուկ գործողության նախապատրաստվող կամավորների հետ կրակային պարապմունքի ժամանակ ահաբեկիչները կրակել են ստորաբաժանման անձնակազմի ուղղությամբ։

11 մարդ մահացել է, 15-ը հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով։ Պատասխան կրակից սպանվել է երկու ահաբեկիչ։

ՌԴ ՊՆ
👍91👎29
Radar Armenia
🟨 Անկեղծորեն ցավակցում եմ Բարտինում [Թուրքիայում] ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին։ Իր թվիթերի էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` գրառման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարար…
🟨 Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է կատարել թվիթերի իր էջում` ուղղված Արարատ Միրզոյանին։
👍194👎160
🟨 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 16-ին՝

🌖 Ցերեկ +20 +22
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍57
🟥 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

▫️ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ:

ՀՀ ՊՆ

🇷🇺
RUS
👍146👎5
🟨 Քանաքեռցիների, զեյթունցիների և մանումենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։

▫️Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին զավթված կանաչապատ տարածքներին։

▫️Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍116👎44
🟩 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայ մամուլի օրվա առիթով
 
▫️Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
 
▫️Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում:

▫️ Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:
 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍105👎38
🟩 Այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն):

▫️
Ներկրելուց առաջ հարկավոր է դիմել էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման լիցենցիա և վճարել տուրքը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍253👎7
🟨 ՆԱՏՕ-ն դե ֆակտո ներքաշվել է ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա չի ազդում Ռուսաստանի Դաշնության նպատակների վրա։

▫️Մեր ներուժը թույլ է տալիս շարունակել հատուկ գործողությունը, որը հասցվելու է իր ավարտին:

Դմիտրի Պեսկով
👎193👍34
🟨 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերի իր էջում շնորհակալություն է հայտնել Բարտինի պայթյունի հետևանքով ցավակցություն հղած պետություններին ու միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Հայաստանին, Ռուսաստանին, Ուկրաինային, Վրաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և այլն։
👍146👎59
🟩 Radar Armenia-ի «Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարի հերթական հաղորդումը ներկայացնում է Արցախյան բանակցությունների մանրամասները.

▫️ Ինչպես է միջանցքի գաղափարը հայտվել բանակցություններում։
▫️ Ինչպես է ԼՂ-ը դուրս մղվել գործընթացից։
▫️Ինչ պայմաններում է իրականում կնքվել 1994թ. զինադադարը։

▫️Զրուցակիցը՝ ՀՀ ՀԱԿ փոխնախագահ, 1994-1998թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանն է։

🎥 Ամբողջական տարբերակը` մեր ֆեյսբուքյան էջում։
👍36👎27
🟨 Ձեռնպահ մնալով բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից կամ մասնավոր դիվանագիտական հաղորդակցության քննարկումից՝ կարևոր է հիշել, որ բանակցությունները դինամիկ գործընթացներ են։ Դրանք սոցիալական հարթակներում չեն ընթանում։ Բանակցությունները վարվում են անձամբ, դեմ առ դեմ և տեղի են ունենում առաջնորդների միջև, որոնք հետամուտ են խաղաղության և ավելի լավ ապագայի՝ հանուն իրենց ժողովրդի։

▫️ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակաբար խրախուսել ենք երկու կողմերի առաջնորդներին հանդիպել և կշարունակենք դա անել՝ ձգտելով համապարփակ խաղաղության գործընթացի, որը շահեկան է տարածաշրջանի և այնտեղի ժողովուրդների համար։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` Radar Armenia-ի հարցմանը ի պատասխան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146👎7