Radar Armenia
77.3K subscribers
14.9K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

▫️ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

▫️Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:

▫️Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎154👍25
🟨 Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան:

▫️ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար:

▫️ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
👍389👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
👎207👍10
🟨 Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում:
👎328👍17
Radar Armenia
🟨 Ի՞նչ է կատարվում [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին 2 տարում։ ▫️ 5000 ռուս զինվորներ են տեղակայվել, որպեսզի երաշխավորեն սահմանները, բայց ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում է ադրբեջանական խաղը։ Դրանով…
🟨 Ես զարմացա՝ կարդալով Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։

▫️Պետք է ձգտել ելքեր գտնել ստեղծված իրավիճակից։

▫️Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում, հակառակ արևմտյան առաջնորդների հայտարարություններին։

Վլադիմիր Պուտին
👎447👍32
Radar Armenia
🟨 Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների կատարումը՝ հասկանալու համար, թե ինչպես առաջ շարժվել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
👎323👍13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինչ հարցեր են քննարկվել Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման ընթացքում:

▫️Նման հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների՝ բոլոր ասպեկտներով կարգավորման:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎116👍23
🟨 «Զվարթնոց»-ի մաքսային
հսկողության գոտում հայտնաբերվել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակներ, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը:

ՊԵԿ
👍137👎3
🟨 Ղրիմի կամրջի պայթյունի գործով կալանավորվածների թվում 3 հայ կա:

▫️Արտյոմ Ազատյան, Գեորգի Ազատյան, Արթուր Թերջանյան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎226👍14
🟨 Մենք Արցախին առաջարկում ենք, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է բոլոր քննարկումների մեջ, իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍149👎19
🟨 Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍150👎2
🟨 Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։

▫️Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։

▫️Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍458👎7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՔԿ պաշտոնյան խոշոր չափի ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել եւ ստացել:

ԱԱԾ
👎83👍9
🟨 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով։

▫️Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ։

▫️ Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։

▫️ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն այս փաստն արդեն հստակ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները։

Նիկոլ Փաշինյան
👍257👎4
🟨 Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։

▫️ Դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ։

Նիկոլ Փաշինյան
👍265👎14
🟨 Էրդողանն ու Փաշինյանը պայմանավորվել են, որ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում։

▫️ Առաջիկայում մենք չենք նախատեսում Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել։

Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլու

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎145👍39
Radar Armenia
🟨 Ի՞նչ է կատարվում [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին 2 տարում։ ▫️ 5000 ռուս զինվորներ են տեղակայվել, որպեսզի երաշխավորեն սահմանները, բայց ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում է ադրբեջանական խաղը։ Դրանով…
🟨 Ֆրանսիայի նախագահը վիրավորական, անընդունելի, սուտ ու սադրիչ հայտարարություններ արեց։

▫️Դրանք տպագրված են, բոլորը կարող են տեսնել։
▫️Այդ հայտարարություններով նա Ադրբեջանին մեղադրեց սարսափելի պատերազմի մեջ՝ դրանով իսկ, փաստերը շահարկելով ու փորձելով մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎411👍22
🟨 Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը:

Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը
👍131
🟨 Հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ:

▫️ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում:

▫️Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍160👎4