Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում 6000 ծառ ու թուփ կտնկվի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146
🟨 Նախագահ Ռաիսին հասկացրել է Ալիևին, որ Թեհրանի համար անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն։

▫️Նա նաև մերժել է եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած պատրվակով: Արևմուտքը ռազմավարական առումով մեզ չի կարող շեղել:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար
👍192👎22
🟩 Սիրելի' երևանցիներ,

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 14-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հետ ժամը 10:00-ից սկսած կհանդիպեմ բոլորիդ՝ ծանոթանալու ու խնդիրները քննարկելու նպատակով:

▫️Գրանցվելու համար զանգահարեք (+374 11) 518 889 հեռախոսահամարով կամ այցելեք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթ 11 հասցեով:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան
👎85👍72
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
👍97
🟩 Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։

▫️Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

▫️Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍562👎1
🟨 ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

▫️Նրանք նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ։

Ռուբեն Ռուբինյան
👍309👎4
🟨 Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
👎128👍22
🟨 Անհատական շահը պետք է ստորադասվի հանրային շահին։

▫️ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էի, այգու մեջտեղում մոտ 150 քմ տարածք ինչ-որ ձևով կարողացել են սեփականաշնորհել։ Այդ մարդն ունի իր շահերը, բայց արդյո՞ք հանրային շահը չի հակասում իր շահերին, միանշանակ՝ հակասում է, և պետք է շարժվենք հանրային շահով։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍130👎12
🟨 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 14-ին՝

🌖 Ցերեկ +19 +21
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +9 +11

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍38👎9
🟥 Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

▫️ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

▫️Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:

▫️Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎154👍25
🟨 Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան:

▫️ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար:

▫️ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
👍389👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
👎207👍10
🟨 Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում:
👎328👍17
Radar Armenia
🟨 Ի՞նչ է կատարվում [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին 2 տարում։ ▫️ 5000 ռուս զինվորներ են տեղակայվել, որպեսզի երաշխավորեն սահմանները, բայց ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում է ադրբեջանական խաղը։ Դրանով…
🟨 Ես զարմացա՝ կարդալով Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։

▫️Պետք է ձգտել ելքեր գտնել ստեղծված իրավիճակից։

▫️Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում, հակառակ արևմտյան առաջնորդների հայտարարություններին։

Վլադիմիր Պուտին
👎447👍32
Radar Armenia
🟨 Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների կատարումը՝ հասկանալու համար, թե ինչպես առաջ շարժվել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
👎323👍13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինչ հարցեր են քննարկվել Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման ընթացքում:

▫️Նման հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների՝ բոլոր ասպեկտներով կարգավորման:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎116👍23
🟨 «Զվարթնոց»-ի մաքսային
հսկողության գոտում հայտնաբերվել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակներ, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը:

ՊԵԿ
👍137👎3
🟨 Ղրիմի կամրջի պայթյունի գործով կալանավորվածների թվում 3 հայ կա:

▫️Արտյոմ Ազատյան, Գեորգի Ազատյան, Արթուր Թերջանյան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎226👍14
🟨 Մենք Արցախին առաջարկում ենք, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է բոլոր քննարկումների մեջ, իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍149👎19
🟨 Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍150👎2
🟨 Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։

▫️Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։

▫️Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍458👎7