Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Առաջիկայում Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍338👎2
🟨 Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:

▫️Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:

▫️Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում:

Էդմոն Մարուքյան
👍256👎7
🟨 Գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում  կեղծ տվյալ ներկայացնելու համար:

Գլխավոր դատախազություն
👍149
🟨 Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)։

▫️Երևանում՝ 266,284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28,692 (10.77%), իսկ օգոստոսին՝ 23,350 (8.77%)

▫️Գյումրիում՝ 29,253-ից հունվարին՝ 9,573 (32.72%), օգոստոսին՝ 9,189 (31.41%)

▫️Վանաձորում՝ 27,175-ից հունվարին՝ 7,103 (26.13%), օգոստոսին՝ 6,553 (24.11%)

▫️Աբովյանում՝ 14,370-ից հունվարին՝ 1,619 (11.27%), օգոստոսին՝ 1,349 (9.39%):

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
👍69👎4
🟩 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:

Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
👎130👍32
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Փառք Աստծո, «Թուրքական հոսքը» հաջողությամբ աշխատում է, թեև փորձել են պայթեցնել այն:

▫️Թուրքիան կարող է հարթակ լինել ոչ միայն գազային մատակարարումների, այլ նաև գնի որոշման համար:

Վլադիմիր Պուտին
👎366👍14
🟨 Հոկտեմբերի 13-ին Երևանում հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև մտքեր ենք փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
👍76👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Տեսագրություն ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի ներմուծման և տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի վերաբերյալ:

Բեռնախցիկում առկա է եղել այն ապրանքը, որը հայտարարագրվել է:

ՀՀ ՊԵԿ
👍147
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Աստանայի գագաթնաժողովում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
👎304👍4
Radar Armenia
🟨 Ի՞նչ է կատարվում [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին 2 տարում։ ▫️ 5000 ռուս զինվորներ են տեղակայվել, որպեսզի երաշխավորեն սահմանները, բայց ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում է ադրբեջանական խաղը։ Դրանով…
🟨 Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։

▫️Փարիզի փորձերը սեպ խրել Ռուսաստանի և մեզ մտերիմ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, որոնց հետ Ռուսաստանը միավորված է երկարաժամկետ և բազմաբնույթ կապերով, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը։

ՌԴ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎455👍27
Radar Armenia
🟨 Աստանայի գագաթնաժողովում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
🟨 Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման գաղափարը։

Ալեքսեյ Օվերչուկ
👍117👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Աշնանային ծառատունկին Ծիծեռնակաբերդում 6000 ծառ ու թուփ կտնկվի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146
🟨 Նախագահ Ռաիսին հասկացրել է Ալիևին, որ Թեհրանի համար անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն։

▫️Նա նաև մերժել է եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած պատրվակով: Արևմուտքը ռազմավարական առումով մեզ չի կարող շեղել:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար
👍192👎22
🟩 Սիրելի' երևանցիներ,

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 14-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հետ ժամը 10:00-ից սկսած կհանդիպեմ բոլորիդ՝ ծանոթանալու ու խնդիրները քննարկելու նպատակով:

▫️Գրանցվելու համար զանգահարեք (+374 11) 518 889 հեռախոսահամարով կամ այցելեք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթ 11 հասցեով:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան
👎85👍72
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
👍97
🟩 Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։

▫️Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

▫️Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍562👎1
🟨 ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

▫️Նրանք նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ։

Ռուբեն Ռուբինյան
👍309👎4
🟨 Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
👎128👍22
🟨 Անհատական շահը պետք է ստորադասվի հանրային շահին։

▫️ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էի, այգու մեջտեղում մոտ 150 քմ տարածք ինչ-որ ձևով կարողացել են սեփականաշնորհել։ Այդ մարդն ունի իր շահերը, բայց արդյո՞ք հանրային շահը չի հակասում իր շահերին, միանշանակ՝ հակասում է, և պետք է շարժվենք հանրային շահով։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍130👎12
🟨 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 14-ին՝

🌖 Ցերեկ +19 +21
🌗 Երեկո +13 +15
🌘 Գիշեր +9 +11

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍38👎9
🟥 Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

▫️ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

▫️Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:

▫️Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎154👍25