Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.2K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Երևանը Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքն ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին:

▫️ Հոկտեմբերի 10-ին անցկացվեց «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված էր երգիչ Ֆորշի 55-ամյակին։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎32
🟩 Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ աշխարհի 2024թ․ որակավորման էլիտ ռաունդ։

🇨🇿 Չեխիա 1։4 Հայաստան 🇦🇲

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍384
🟥 Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել ՀՀ վրա հարձակվելու համար, ուստի հստակեցվել է այդ հարցը։

▫️Հաջիևի հետ քննարկվել է Ադրբեջանի զորքերի ամբողջությամբ դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։

Արմեն Գրիգորյան
👍265👎1
🟨 Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին։ Այստեղ մնում է փոխադարձ համաձայնության գալ, որ սա ընդունում ենք որպես հիմք, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, ընդունենք այդ սահմանը, ապահովագրենք Հայաստանի 29800 քառ․ կմ տարածքը և առաջ շարժվենք։

▫️Մեխանիզմների հարցում դեռևս հստակություն չկա, բայց կա ընկալում, որ այս ուղղությամբ պետք է շարժվենք։

▫️ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի ժամանակացույցը, այսինքն մինչև տարեվերջ պետք է ունենանք խաղաղության պայմանագիր։ Մինչև տարեվերջ պետք է տեղի ունենա դելիմիտացիա։

Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍225👎20
⬛️ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը:

▫️Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎161👍23
🟨 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրաքվեների արդյունքները, դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքների բռնակցումը և սատարում է վերջինիս տարածքային ամբողջականությանը։

▫️Բանաձևին «կողմ» է քվեարկել 143, «դեմ»՝ 5, «ձեռնպահ»՝ 35 երկիր։

▫️Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկել, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, Թուրքիան քվեարկել է «կողմ»։
👍180👎31
🟨 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 13-ին՝

🌖 Ցերեկ +18 +20
🌗 Երեկո +12 +14
🌘 Գիշեր +9 +11

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍31👎2
🟨 Այսօրվանից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ, կառավարության որոշման համաձայն, Հայաստանում հերթական մարդահամարը կանցկացվի:
👍132👎5
🟨 Ի՞նչ է կատարվում [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին 2 տարում։

▫️ 5000 ռուս զինվորներ են տեղակայվել, որպեսզի երաշխավորեն սահմանները, բայց ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում է ադրբեջանական խաղը։ Դրանով թուլացնում է Հայաստանը, որի հետ մտերիմ էր ժամանակին։

▫️ Դուք տեսնո՞ւմ եք ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի փորձն է անկայունություն ստեղծելու։ Ռուսաստանը ցանկանում է քաոս ստեղծել Կովկասում` անկայունության մեջ գցելով բոլորիս։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍687👎14
🟨 Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի վերաբերյալ դատախազության հայցադիմումը վարույթ է ընդունվել, որով պահանջվում է Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝   

▫️11 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,
▫️մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,
▫️156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
👍148👎1
🟩 Ատեստավորում անցած զինվորականների աշխատավարձը կբարձրանա:

▫️Նրանք, ովքեր չեն անցնի ատեստավորումը, կշարունակեն աշխատել հին աշխատավարձով և կունենան հետագայում ատեստավորումն անցնելու հնարավորություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍160👎12
🟩 Ավարտվել է Այգավան-Եղեգնավան ավտոճանապարհի հիմնանորոգումը:

▫️
Նորոգվել են նաև ճանապարհին առկա փոքր կամուրջները։
👍144
🟨 Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

▫️Շատ երկար ժամանակ մեր պահեստազորը չէր հրավիրվել [եռամսյա հավաքների մասնակցության], մենք որոշեցինք իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը:

▫️Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են:

▫️Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍242👎49
🟩 Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում կատարեց վերաբաշխում և 276 մլն 678 հզր դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը:
👍101👎5
🟩 Երևանի մետրոպոլիտենի համար Կառավարությունը 14 հզոր օդորակիչ կգնի, քանի որ այսօր առկա օդորակիչները տեղադրվել են 1980-ականներին: Նպատակն է՝

▫️ Անվտանգությունը:
▫️Խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության մակարդակ չի ապահովում:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան
👍147👎7
🟨 Հունիսին գրեթե 0 ենք ունեցել թոշակառուների կողմից անկանխիկ գործարքների, իսկ սեպտեմբերին ունենք միլիարդ չորս հարյուր միլիոնի, որից միլիարդ երկու հարյուրը ՀՀ տարածքում:

▫️Հիմա, երբ ցանկանում ենք երկու հարյուրը վերլուծել, հասկանում ենք, որ թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային համակարգերից առևտուր են արել տատիկների ու պապիկների քարտերով:

▫️Հիշեցնում եմ տատիկներին և պապիկներին, որ այդ պարագայում հետվճար չի լինելու

Նիկոլ Փաշինյան
👍138👎30
🟩 2024թ. պետք է սկսենք մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը:

▫️
Երևանի քաղաքապետարանի հետ մենք պետք է մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ աշխատենք ու Երևանի տրանսպորտային համակարգը կառուցենք ըստ այդմ։

Նիկոլ Փաշինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍178👎5
Radar Armenia
🟨 Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ ▫️Շատ երկար ժամանակ մեր պահեստազորը չէր հրավիրվել [եռամսյա հավաքների մասնակցության], մենք որոշեցինք իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը: ▫️Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ…
🟨 Երբ ասում ենք բոլորը, կանայք էլ են բոլորի մեջ մտնում։

▫️Կարելի է կանանց դեպքում հերթապահության ժամկետը դարձնել 7 կամ 15 օր։ Ես համաձայն եմ, որ դա հիմա չենք կարող անել, բայց պետք է այս խնդիրը լուծել փուլային եղանակով:

Նիկոլ Փաշինյանը՝ զինվորական հավաքներին կանանց ներգրավածության մասին
👍164👎130
🟨 Խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
👍204👎6