Radar Armenia
77.3K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟥 Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգող հերթական սարսափելի տեսանյութն է հայտնվել համացանցում, որպեսզի ԵՄ քաղաքական գործիչները թվիթերում գրեն իրենց խորը մտահոգությունը՝ ադրբեջանական գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին:…
🟥 Տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։

▫️Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։

▫️Այս փաստերն ի թիվս այլ ապացույցների՝ հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով։

ՄԻՊ
👎60👍14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր:

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎128👍11
🟨 Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է վերցրել՝ ծանոթանալու դրանց հետ:

Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎142👍21
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ
👍96👎12
🟨 Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։
👍150👎2
🟨 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։

▫️Առաջին հանդիպումը հայ գործընկերոջ՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ է եղել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա
👎186👍29
🟨 Աստանայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
👎162👍31
🟨 Հակակոռոպցիոն դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունել վարույթ:

▫️Պահանջը վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրան փոխկապակցված յոթ անձանց:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍143
🟩 Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկը համալրվել է 16 տոննա տարողությամբ՝ 7 նոր բեռնատար և երկու ջրցան մեքենաներով:

▫️Առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին:


Երևանի քաղաքապետարան
👍155👎1
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ հերթական գագաթնաժողովին:

Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ վարչապետի աշխատակազմից։
👎193👍14
🟨 ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎386👍26
Radar Armenia
🟨 ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է։

▫️Խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլև՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների։

▫️ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և այստեղ ակնկալում ենք Ռուսաստանի հստակ դիրքորոշումը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍339👎4
🟨 Ռուսաստանը կառաջարկի հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։

▫️Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներում մեզ կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները։

ՌԴ նախագահի օգնական

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎271👍23
🟨 Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ
👎170👍12
🟩 Երևանը Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքն ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին:

▫️ Հոկտեմբերի 10-ին անցկացվեց «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված էր երգիչ Ֆորշի 55-ամյակին։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍182👎32
🟩 Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ աշխարհի 2024թ․ որակավորման էլիտ ռաունդ։

🇨🇿 Չեխիա 1։4 Հայաստան 🇦🇲

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍384
🟥 Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել ՀՀ վրա հարձակվելու համար, ուստի հստակեցվել է այդ հարցը։

▫️Հաջիևի հետ քննարկվել է Ադրբեջանի զորքերի ամբողջությամբ դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։

Արմեն Գրիգորյան
👍265👎1
🟨 Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին։ Այստեղ մնում է փոխադարձ համաձայնության գալ, որ սա ընդունում ենք որպես հիմք, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, ընդունենք այդ սահմանը, ապահովագրենք Հայաստանի 29800 քառ․ կմ տարածքը և առաջ շարժվենք։

▫️Մեխանիզմների հարցում դեռևս հստակություն չկա, բայց կա ընկալում, որ այս ուղղությամբ պետք է շարժվենք։

▫️ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի ժամանակացույցը, այսինքն մինչև տարեվերջ պետք է ունենանք խաղաղության պայմանագիր։ Մինչև տարեվերջ պետք է տեղի ունենա դելիմիտացիա։

Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍225👎20