Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգող հերթական սարսափելի տեսանյութն է հայտնվել համացանցում, որպեսզի ԵՄ քաղաքական գործիչները թվիթերում գրեն իրենց խորը մտահոգությունը՝ ադրբեջանական գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին:

▫️Ուշադրություն. գերիներին տանջողներից մեկն ունի թուրքական (ոչ ադրբեջանական) առոգանություն:

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլ
👍255👎14
🟨 Վաշինգտոնում կրակել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ
👍439👎1
Radar Armenia
🟥 Ղրիմի կամրջի պայթեցման գործով ձերբակակվածների մեջ նաև հայ կա՝ Արթուր Թերջանյան: ՌԴ ԱԴԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գլխավոր դատախազությունն անդրադարձել է Ղրիմի կամուրջի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալմանը:

▫️
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍72👎13
🟨 Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎93👍62
🟨 Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ:

▫️Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:
👍169👎7
🟨 Ի պատասխան այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի` տեղեկացնում եմ, որ նյութը իրականությանը չի համապատասխանում: Նման միջադեպ չի եղել:

▫️Նույն լրատվականի կայքում հրապարակման հայտնվելուց հետո հնչել են զանգեր նաև տարբեր լրագրողների կողմից, որոնք հերքվել են մեր կողմից:

▫️Հորդորում ենք մտացածին նյութերը հանրության լայն շրջանակների համար քննարկման առարկա չդարձնել և հրապարակել նաև պարզաբանում-հերքումները:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյան
👍53👎1
🟩 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան այցիս նպատակներից մեկը Մ. Ավետիսյան պուրակի բարեկարգման նախագծի մեկնարկն էր:

Այգու ընդհանուր բարեկարգման նախագիծը ենթադրում է` առաջնահերթ լուծել պուրակի ոռոգման խնդիրը, այնուհետև իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ Նախագծի նպատակն է դարձնել պուրակը վարչական շրջանի հետաքրքիր մասնիկ և բնակիչների համար ժամանցի վայր:

Պուրակի բարեկարգման աշխատանքները արդեն սկսված են:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

🇬🇧
ENG 🇷🇺RUS
👍103👎43
🟥 Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը՝
նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR):

▫️Վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ եւ օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի եւ ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որեւէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:

ՀՀ ՊԵԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍169👎1
Radar Armenia
🟥 Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգող հերթական սարսափելի տեսանյութն է հայտնվել համացանցում, որպեսզի ԵՄ քաղաքական գործիչները թվիթերում գրեն իրենց խորը մտահոգությունը՝ ադրբեջանական գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին:…
🟥 Տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։

▫️Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։

▫️Այս փաստերն ի թիվս այլ ապացույցների՝ հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով։

ՄԻՊ
👎60👍14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր:

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎128👍11
🟨 Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է վերցրել՝ ծանոթանալու դրանց հետ:

Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎142👍21
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ
👍96👎12
🟨 Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։
👍150👎2
🟨 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։

▫️Առաջին հանդիպումը հայ գործընկերոջ՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ է եղել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա
👎186👍29
🟨 Աստանայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
👎162👍31
🟨 Հակակոռոպցիոն դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունել վարույթ:

▫️Պահանջը վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրան փոխկապակցված յոթ անձանց:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍143
🟩 Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկը համալրվել է 16 տոննա տարողությամբ՝ 7 նոր բեռնատար և երկու ջրցան մեքենաներով:

▫️Առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին:


Երևանի քաղաքապետարան
👍155👎1