Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:

Ֆինանսների նախարարություն
👍121
Radar Armenia
🟨 Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու
🟨 Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Radar Armenia-ի հետ զրույցում արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարություններին։
👍102👎11
🟨 Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։

Ազատություն ռ/կ

🟨 Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք Եվրամիության հերթական փորձերը՝ ցանկացած կերպ մխրճվել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեջ և ետ մղել մեր երկրի միջնորդական ջանքերը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎336👍44
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել։

▫️Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում:

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍138👎16
🟥 Ըստ Yandex քարտեզի, Երևանում 9 բալ խցանում է։
👎159👍22
🟨 Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյան
👎267👍28
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:

ՀՀ կառավարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍156👎36
🟨 Ռուսաստանը և Իրանը 44 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր են ստորագրել հանածո վառելիքի 8 նոր հանքավայրերի զարգացման համար:

▫️Ռուսաստանը Իրանում կսկսի 6 նավթի և 2 գազի հանքավայրերի շահագործումը։

Իրանի նավթարդյունաբերության նախարար Ջավադ Օուջի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎208👍66
🟥 ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍124👎30
🟩 NASA-ի պատմական առաքելությունը հաջողվել է․ Դիմորֆոս աստերոիդը փոխել է ուղեծիրը

▫️Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ երկնային մարմնին ուղղված հարվածով homo sapiens-ին հաջողվում է փոխել դրա ուղեծիրը տիեզերքում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍331👎6
🟨 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 12-ին՝

🌖 Ցերեկ +22 +24
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +7 +9

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧 ENG
👍48👎2
🟥 Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

▫️ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

▫️Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👎126👍38
🟨 Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։

▫️Բացահայտվել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության նախապատրաստման 12 հանցակից, որոնցից 8-ը ձերբակալվել են:

ՌԴ ԱԴԾ
👍102👎57
🟨 «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը:

▫️Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել:

▫️Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան
👍124👎1
🟨 Մենք կշարունակենք ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների հարցում:

▫️Ես չեմ կարող կոնկրետ արդյունք խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ դա մեզ համար առաջնահերթություն է մնալու:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍207👎11
🟩 Այսօրվանից մեկնարկում են Fly Arna ավիաընկերության՝ Երևան-Թբիլիսի չվերթները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍153👎4
🟥 Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգող հերթական սարսափելի տեսանյութն է հայտնվել համացանցում, որպեսզի ԵՄ քաղաքական գործիչները թվիթերում գրեն իրենց խորը մտահոգությունը՝ ադրբեջանական գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին:

▫️Ուշադրություն. գերիներին տանջողներից մեկն ունի թուրքական (ոչ ադրբեջանական) առոգանություն:

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլ
👍255👎14