Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում առաջընթացը։

▫️Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍147👎22
🟨 Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարված։

Հաղորդվում է, որ հարձակում է տեղի ունեցել Վիննիցայի շրջանի Լադիժինսկա ՋԷԿ-ի վրա։
👎94👍42
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 2022 թվականի 9 ամիսներին արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ. պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են.

1 տրիլիոն 412 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։

2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է շուրջ 275 մլրդ դրամով կամ 24․2%-ով:

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նաեւ հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ։

Ռուստամ Բադասյան
👍170👎15
🟨 Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:

▫️Նա գործունեությունը կշարունակի ԱԺ-ում՝ փոխարինելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, որն ընտրվել է ԿԸՀ նախագահ:
👍78👎13
🟥 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը մինչև այսօր՝ ժամը 17։00-ն, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։

ԱԻՆ
👍48
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։

Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչը այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարության և հարկային կարգապահության բարելավմանը։

Ռուստամ Բադասյան
👍104👎25
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել:


Երևանի քաղաքապետարան
👍474👎14
🟨 Կիևի հրթիռակոծումից հետո ՀՀ դեսպանատան շենքը չի վնասվել:

ԱԳՆ մամուլի քարտուղար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍132
🟨 Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ միանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը, որն արգելում է մահապատժի կիրառումը բոլոր հանգամանքներում։

Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
👍197👎36
🟨 Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու
👍152👎107
🟨 Պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության, եթե երաշխավորվի, որ Արցախը բանակցային լիիրավ կողմ է:

Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյան/Արմենպրես
👍148👎3
🟩 «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:

Ֆինանսների նախարարություն
👍121
Radar Armenia
🟨 Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու
🟨 Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Radar Armenia-ի հետ զրույցում արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարություններին։
👍102👎11
🟨 Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։

Ազատություն ռ/կ

🟨 Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք Եվրամիության հերթական փորձերը՝ ցանկացած կերպ մխրճվել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեջ և ետ մղել մեր երկրի միջնորդական ջանքերը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎336👍44
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել։

▫️Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում:

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍138👎16
🟥 Ըստ Yandex քարտեզի, Երևանում 9 բալ խցանում է։
👎159👍22
🟨 Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյան
👎267👍28
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:

ՀՀ կառավարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍156👎36