Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

▫️Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:

▫️Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ: Քննարկվել են ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146👎11
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

▫️Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍122👎9
🟧 Ուկրաինան հրթիռային հարձակումների պատճառով հոկտեմբերի 11-ից դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրամիություն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարություն
👍93👎17
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

▫️Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն։

▫️ Մտքեր են փոխանակվել Պրահայում կայացած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքների շուրջ:

▫️ Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍173👎11
🟨 Այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց վերջին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։

▫️Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, ելույթ ունեցող միջազգային գործընկերները միանշանակ դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։

Ռուբեն Ռուբինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍248👎3
🟩 Երևանում մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

▫️Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի շուրջ 292 շախմատիստ։

▫️ Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍124👎7
🟨 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

▫️Իզաբել Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

▫️Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍183👎10
🟨 Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների գործով։

▫️ Նկատի ունենալով անհանգստացնող և շոկային վերջին տեղեկությունները, Ձեր նախարարությունից ակնկալում եմ ստանալ մանրամասն և արժեքավոր տեղեկատվություն այն միջոցառումների մասին, որ ձեռնարկել են Ադրբեջանի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներին համապատասխան։ Ես նկատի ունեմ վերջին տեսանյութերը, որտեղ պատկերված է հայ ռազմագերիների նկատմամբ ծայրահեղ բռնություն, այդ թվում, արտադատական սպանություններ։

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հղած նամակում
👍253👎3
🟨 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 11-ին՝

🌖 Ցերեկ +19 +21
🌗 Երեկո +14 +16
🌘 Գիշեր +9 +11

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍32👎1
🟨 Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👍158👎6
🟨 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում առաջընթացը։

▫️Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍147👎22
🟨 Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարված։

Հաղորդվում է, որ հարձակում է տեղի ունեցել Վիննիցայի շրջանի Լադիժինսկա ՋԷԿ-ի վրա։
👎94👍42
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 2022 թվականի 9 ամիսներին արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ. պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են.

1 տրիլիոն 412 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։

2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է շուրջ 275 մլրդ դրամով կամ 24․2%-ով:

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նաեւ հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ։

Ռուստամ Բադասյան
👍170👎15
🟨 Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:

▫️Նա գործունեությունը կշարունակի ԱԺ-ում՝ փոխարինելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, որն ընտրվել է ԿԸՀ նախագահ:
👍78👎13
🟥 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը մինչև այսօր՝ ժամը 17։00-ն, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։

ԱԻՆ
👍48
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։

Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչը այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարության և հարկային կարգապահության բարելավմանը։

Ռուստամ Բադասյան
👍104👎25
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել:


Երևանի քաղաքապետարան
👍474👎14
🟨 Կիևի հրթիռակոծումից հետո ՀՀ դեսպանատան շենքը չի վնասվել:

ԱԳՆ մամուլի քարտուղար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍132
🟨 Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ միանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը, որն արգելում է մահապատժի կիրառումը բոլոր հանգամանքներում։

Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
👍197👎36
🟨 Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու
👍152👎107
🟨 Պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության, եթե երաշխավորվի, որ Արցախը բանակցային լիիրավ կողմ է:

Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյան/Արմենպրես
👍148👎3