Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Կիևի վրա հարձակման հետևանքների կադրերը:

▫️Լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը փորձում են ոչնչացնել և ջնջել մեզ աշխարհի երեսից: Օդային հարձակումը չի դադարում ամբողջ Ուկրաինայում: Ցավոք, կան զոհեր և վիրավորներ: Աղաչում եմ ձեզ՝ դուրս մի եկեք ապաստարաններից: Զգույշ եղեք ձեր և ձեր սիրելիների համար, եկեք դիմադրենք և լինենք ուժեղ:
👍131👎18
⬛️ Կիևում հրետակոծության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 5 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել:

Ուկրաինայի ՆԳՆ
👎98👍28
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍104
🟨 🇦🇲 COVID-19 UPDATE 03.10-09.10.2022թ․

🟧 Հաստատված - 697 (16%)
🟩 Առողջացածներ - 1251
⬛️ Մահվան ելքեր - 9
🟨 Թեստավորումներ - 4.214

🔸Հոկտեմբերի 9-ի դրությամբ կատարվել է 2 260 219 պատվաստում:
👎33👍16
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Ականատեսները հայտնում են Կիևի ՋԷԿ-ում բռնկված հրդեհի մասին:
👎84👍55
🟥 Լվովի քաղաքապետը հայտարարել է ՋԷԿ-ի աշխատանքի դադարեցման մասին:

▫️Քաղաքի մի մասն առանց էլեկտրականության է:
👎77👍42
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Պայթյունից փրկվել է Կլիչկոյի կամուրջը։ Պայթյուններ են գրանցվում նաև Կոնոտոպում։
👍86👎38
🟨 Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը Եվրո-2024-ի որակավորման փուլում։

▫️Հայաստանը Եվրո-2024-ի առաջին խաղում կմրցի Թուրքիայի հետ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎13
🟨 Հոկտեմբերի 10-ից 14-ը Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։

▫️Ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմակա գործուղությունները:

ԵԽԽՎ մամուլի ծառայություն
👍110
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որը նկարահանվել է Կիևի կենտրոնում:

▫️Ամբողջ Ուկրաինայում վնասվել են էլեկտրակայանները՝ Կիևում, Խմելնիցկիում, Լվովում, Դնեպրոպետրովսկում, Վիննիցայում, Իվանո-Ֆրանկովսկում, Զապորոժիեում, Սումիում, Խարկովում, Ժիտոմիրում և Կիրովոգրադում:
👎90👍60
🟩 Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը:

▫️Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում:


Երևանի քաղաքապետարան
👍89
🟨 Կիևի ռեժիմի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է:

Վլադիմիր Պուտին
👎184👍75
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
 
▫️Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
 
▫️Նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:
👍134👎25
🟩 Հայաստանի փոստը ըստ զարգացման ցուցանիշի 80-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնականը` առաջին անգամ գերազանցելով տարածաշրջանի երկրների` Ադրբեջանի և Վրաստանի փոստերին։

▫️Ի դեպ նման ցատկ փոստի պատմության մեջ գրանցել են ընդամենը երեք երկիր, որոնցից մեկը մենք ենք։

▫️Այսօր` Փոստի համաշխարհային օրը, ՀայՓոստին շնորհվել է փոստի զարգացման գործում «Ծագող աստղ» պատվավոր մրցանակը։

ՀայՓոստի նախկին տնօրեն Հայկ Կարապետյան
👍281👎7
🟨 Ուկրաինայում այս առավոտյան տեղի ունեցած հրթիռակոծությունների հիմնական հետևանքներն են՝

▫️Կիև- խոցվել են ՋԵԿ-5, ՋԵԿ-6 և «Տրիպոլսկայա» ՋԵԿ-երը:

▫️Դնեպր- խոցվել է «Պրիդնեպովսկայա» ՋԵԿ-ը:
Խմելնիցկի. ժամանումը զորամաս և էլեկտրական ենթակայան։

▫️Լվով- ավերվել է երկու էլեկտրակայան։

▫️Պոլտավայի շրջան- ամբողջովին անջատված է էլեկտրաէներգիան:

▫️Խարկովի մարզ- ամբողջովին անջատված է էլեկտրաէներգիան:

▫️Սումիի շրջան- ամբողջովին անջատված է էլեկտրաէներգիան:
👎166👍93
🟥 Հոկտեմբերի 10-ին, ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը (e-Invoicing) անհասանելի են։

▫️Խնդիրները կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։

ՀՀ ՊԵԿ
👎75👍25
🟥 Իրանի Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով տեղի է ունեցել երկրաշարժ:

▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ▫️Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ
👎77👍13
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

▫️Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍217👎9
🟨 Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

▫️Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:

▫️Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ: Քննարկվել են ԵՄ առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍146👎11
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

▫️Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍122👎9
🟧 Ուկրաինան հրթիռային հարձակումների պատճառով հոկտեմբերի 11-ից դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրամիություն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարություն
👍93👎17