Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հայրենիք վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։

▫️Դեպքեր են գրանցվել անգամ Ադրբեջանի իրավապահ մարմիններում և հոսպիտալի բուժանձնակազմի կողմից։

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան
😢220👎26👍12
🟨 ԱԻՆ աշխատակիցները չունենալով հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն:

ԱԻՆ մամուլի քարտուղար
👍85👎1😢1
🟨 Միջուկային պատերազմի մեծ վտանգ կա։

▫️Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ ելք է պետք Պուտինի համար։ Որտեղ նա կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ ոչ միայն չկորցնի դեմքը, այլև չկորցնի զգալի իշխանությունը Ռուսաստանում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍143👎18😢2
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: 
 
Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
👎199👍45😢2
Radar Armenia
🟨 ԱԻՆ աշխատակիցները չունենալով հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն: ԱԻՆ մամուլի քարտուղար
🟨 ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել:

▫️
Պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍122👎4
🟨 ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:

ԲԴԽ մամուլի քարտուղար
👍186👎24
🟨 Մենք կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը՝ սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների բռնկումից առաջ:

▫️Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների, ոչ թե բռնության միջոցով։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարպենտեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍296👎1
🟨 Նկատի ունենալով ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումը և 2022 թ. սեպտեմբերի 30-ին դրանց ու Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։

▫️ Արցախի ԱԺ–ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍286👎17
🟨 Իլհամ Ալիևը հանդես է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան նոր պլատֆորմի ստեղծման առաջարկով:

▫️Նա ասել է, որ այստեղ կարող են քննարկվել նաև էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎130👍51
🟨 Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Այդ առթիվ Ստեփանակերտում ֆլեշմոբ է կազմակերպվել:
👎1.04K😢104👍75
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
👎205👍37😢2
Radar Armenia
🟩 Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով ▫️Միայն ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2%-ով կամ 160.7 դրամով։ ▫️Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն…
🟩 ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։

▫️Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68
մլրդ դրամ։

▫️Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՕՈՒՆ զուտ հոսքերի ծավալն աճել է 33.9 մլրդ դրամով կամ մոտ 80%-ով։

Բաբկեն Թունյան
👍119👎3
🟨 Ազգային ժողովը Վահագն Հովակիմյանին ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎49😢6
🟨 Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 6 անդամներին:
👍75👎29
🟩 Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես:

▫️«Մեր զենքը մեր երաժշտությունն է, որն այսօր ուղղորդում է քաղաքացիներին առաջ գնալ։ Երաժշտության մեջ արտահայտվում է և՛ այսօրը, և՛ հետագան»,- ընդգծել է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

▫️«Մենք միշտ աջակցում ենք նման նախագծերին, և մեր դռները բաց են բոլոր արվեստագետների համար»,- նշեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

▫️ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ նշել է՝ չպետք է թույլ տանք, որ հանրային կյանքը կաթվածահար լինի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍89👎3
🟩 Սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը կազմել է 198,074 մարդ, իսկ առաջին ինը ամիսներին՝ մոտ 1 մլն 240 հզ մարդ։

Վահան Քերոբյան
👍228👎14😢1
🟨 Գերությունից վերադարձած 17 զինծառայողների հետ իրականացվել և ներկայումս էլ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

▫️Զինծառայողների` ծանր վիրավորում ստացած չլինելու, խոշտանգված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢96👍16👎6