Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում կիսվել է լուսանկարով և գրառմամբ. «Հանուն ամուր, տևական խաղաղության Կովկասում»:
🟨 Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը։

▫️Այս առաքելության նպատակը վստահության ձևավորումն ու ներդրումն է սահմանային հանձնաժողովներում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍294👎10😢2
Radar Armenia pinned «🟨 Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը   ▫️Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով…»
🟨 Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները: Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել:

Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ ամբողջապես համապատասխան մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը։

Նիկոլ Փաշինյան
👍320👎29
🟨 Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ։ Այն կօգնի վստահության ձևավորմանը և կաջակցի սահմանային հանձնաժողովների աշխատանքին:

▫️Սահմանային հանձնաժողովները կհանդիպեն մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում։

▫️Քննարկվել է խաղաղության և կայուն դեէսկալացիայի ակտիվացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել
👍201👎11
🟨 Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան։ Պարտավորությունը խախտելը, իհարկե, չափազանց ամոթալի փաստ է։

▫️Այնուամենայնիվ, մենք դեռ համբերատար ու զուսպ ենք։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎346👍11
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ:
 
▫️Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը։
 
👎281👍41😢5
🟨 Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի վարչական տարածքի բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետում գտնվող ադրբեջանցիների կողմից ընդհանուր՝ 2.025.000 ՀՀ դրամ գումարի 4 գլուխ խոշոր եղջերավոր և 1 գլուխ ձի գաղտնի հափշտակվել են:

ԱՀ քննչական կոմիտե
👎126👍15
🟨 ՀՀ ՊՆ-ն հերքել է ինտենսիվ փոխհրաձգության մասին լուրերը:

▫️
Այսօր Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍152👎7
🟨 Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, իսկ օկուպացված հատվածը:

▫️Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից։

Էդմոն Մարուքյան
👍371👎9
🟨 Հենց Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր չի ունենա։

▫️Անկարան ձգտում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների շուտափույթ ջերմացմանը և կողմերի միջև տարաձայնությունների կարգավորմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎249👍39😢5
🟨 Հայրենիք վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։

▫️Դեպքեր են գրանցվել անգամ Ադրբեջանի իրավապահ մարմիններում և հոսպիտալի բուժանձնակազմի կողմից։

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան
😢220👎26👍12
🟨 ԱԻՆ աշխատակիցները չունենալով հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն:

ԱԻՆ մամուլի քարտուղար
👍85👎1😢1
🟨 Միջուկային պատերազմի մեծ վտանգ կա։

▫️Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ ելք է պետք Պուտինի համար։ Որտեղ նա կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ ոչ միայն չկորցնի դեմքը, այլև չկորցնի զգալի իշխանությունը Ռուսաստանում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍143👎18😢2
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: 
 
Վարչապետն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
👎199👍45😢2
Radar Armenia
🟨 ԱԻՆ աշխատակիցները չունենալով հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն: ԱԻՆ մամուլի քարտուղար
🟨 ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել:

▫️
Պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍122👎4
🟨 ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:

ԲԴԽ մամուլի քարտուղար
👍186👎24
🟨 Մենք կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը՝ սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների բռնկումից առաջ:

▫️Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների, ոչ թե բռնության միջոցով։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարպենտեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍296👎1
🟨 Նկատի ունենալով ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումը և 2022 թ. սեպտեմբերի 30-ին դրանց ու Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։

▫️ Արցախի ԱԺ–ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍286👎17
🟨 Իլհամ Ալիևը հանդես է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան նոր պլատֆորմի ստեղծման առաջարկով:

▫️Նա ասել է, որ այստեղ կարող են քննարկվել նաև էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎130👍51
🟨 Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Այդ առթիվ Ստեփանակերտում ֆլեշմոբ է կազմակերպվել:
👎1.04K😢104👍75