Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է
5․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ
😢190👍47👎21
🟨 Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍136
🟨 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 5-ին՝

🌖 Ցերեկ +30 +32
🌗 Երեկո +22 +24
🌘 Գիշեր +16 +18

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍70👎1
🟩 Այսօր Ուսուցիչների օրն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել այդ առթիվ՝

▫️Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում:

▫️Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍281👎52😢1
Radar Armenia
🟩 Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի…
🟨 ԱՄՆ-ը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍232👎2
Radar Armenia
🟥 Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
🟨 Գերմանիան պահանջում է պատասխանատվության ենթարկել հայ գերիների սպանության մեղավորներին:
▫️
Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին վերջին լուրերը խիստ տագնապ են առաջացնում և պարզաբանում են պահանջում:

Գերմանիայի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍499👎2
🟨 Ազգային ժողովը ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։
👎102👍36😢8
🟨 Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին։

Շրջակա միջավայրի նախարարություն
👍196👎2
🟩 Ազգությամբ հայ 18 մարզիկ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում:

▫️ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎2
🟨 Եվրամիության գերագույն ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքն օկուպացնելու մեջ:

▫️Ժոզեպ Բորելը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիան ոչ թե մարտական գործողություններ են վիճելի շրջանում, այլ ներխուժում Հայաստանի տարածք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍347
🟩 Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:

ՀՀ ՊՆ
👍327😢1
🟨 Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների և Ադրբեջանի հետ ապագա տևական խաղաղության պայմանագրի կնքման համար։ 

Էդմոն Մարուքյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍186👎13
🟩 Լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում։

Երևանի մետրոպոլիտեն
👍186
🟩 Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30 Dvin Music Hall-ում կանցկացվի «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։

▫️Միջոցառումը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍121👎38
🟩 Team Telecom Armenia-ն ներկայացրել է «Շեյք» գովազդային վիճակախաղի նոր պայմանները, որին կարող են մասնակցել Team-ի և բջջային կապի այլ օպերատորների բաժանորդները։

Անհրաժեշտ է ներբեռնել My Team հավելվածը, օրը 1 անգամ թափահարել՝ շեյքել հեռախոսը մինչև 5 վայրկյան ու ստանալ Iphone 13 Pro, Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ և Volkswagen ID.4 էլեկտրական մեքենա շահելու հնարավորություն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍87👎17
🟩 ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը:

▫️Մոտ 8.2կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ
👍181👎2
🟨 Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին, ընդգծում եմ, միակ միջնորդի դեր խաղալու՝ Ռուսաստանի անկարողությունը, որին նա հավակնում էր 2020 թ. բախումներից հետո:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննա
👍288👎2
🟨 Մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը լքել է մոտ 700 հազար մարդ։

Forbes

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍231👎17😢4
🟨 Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի հետ կապված:

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎342👍28
🟨 Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն:

▫️Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
👎165👍23
🟨 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ:

Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության եւ արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։
👍108