Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

▫️Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։

ԱՀ ԱԱԾ
👎145👍22😢9
🟩 Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ 17 հայ գերի է վերադարձվել Հայաստանին:

▫️Տեղեկությունը հայկական կողմը չի հաստատել:
👍198👎13
🟨 Ադրբեջանը մտադիր է Հայաստանի կողմից չվերահսկվող «միջանցք» ստեղծել դեպի Նախիջևան։

Իրանցի պաշտոնյա Ջավադ Հեդայաթ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎276👍15
🟩 Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:

1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի
2. Ջիլավյան Կարեն Սարգսի
3. Կարապետյան Էրիկ Գարիկի
4. Կարապետյան Սասուն Հրաչիկի
5. Հովեյան Մեսրոպ Արթուրի
6. Մխիթարյան Վրեժ Գոռի
7. Կարապետյան Դավիթ Արմենի
8. Գևորգյան Ռաֆայել Արամի
9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի
10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի
11. Գիժլարյան Վահե Արտակի
12. Եգանյան Քաջիկ Արամայիսի
13. Շահինյան Տիգրան Էդգարի
14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի
15. Եթումյան Վահագն Ալբերտի
16. Խաչատրյան Գոռ Արամի
17. Սայադյան Հենրիկ Կարենի

ՀՀ ՊՆ
👍896😢28
Radar Armenia
🟩 Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի…
🟩 Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու հարցում։

▫️ Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Նիկոլ Փաշինյան
👍562👎19
Radar Armenia
🟩 Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի…
🟩 Հայ ռազմագերիների վերադարձը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։

▫️ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին։

Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍388👎6
🟩 Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Իտալիայում ավարտին մոտեցող Եվրոպայի պատանիների առաջնությունում։

▫️ Հայ մարզիկներից պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել Վաղարշակ Քեյանը և Էրիկ Առստամյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍319
🟨 Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍200
🟩 Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:

▫️Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:

▫️Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:

▫️Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍275👎8
🟥 Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է
5․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ
😢190👍47👎21
🟨 Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍136
🟨 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 5-ին՝

🌖 Ցերեկ +30 +32
🌗 Երեկո +22 +24
🌘 Գիշեր +16 +18

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍70👎1
🟩 Այսօր Ուսուցիչների օրն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել այդ առթիվ՝

▫️Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում:

▫️Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍281👎52😢1
Radar Armenia
🟩 Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի…
🟨 ԱՄՆ-ը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍232👎2
Radar Armenia
🟥 Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
🟨 Գերմանիան պահանջում է պատասխանատվության ենթարկել հայ գերիների սպանության մեղավորներին:
▫️
Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին վերջին լուրերը խիստ տագնապ են առաջացնում և պարզաբանում են պահանջում:

Գերմանիայի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍499👎2
🟨 Ազգային ժողովը ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։
👎102👍36😢8
🟨 Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին։

Շրջակա միջավայրի նախարարություն
👍196👎2
🟩 Ազգությամբ հայ 18 մարզիկ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում:

▫️ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎2
🟨 Եվրամիության գերագույն ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքն օկուպացնելու մեջ:

▫️Ժոզեպ Բորելը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիան ոչ թե մարտական գործողություններ են վիճելի շրջանում, այլ ներխուժում Հայաստանի տարածք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍347
🟩 Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:

ՀՀ ՊՆ
👍327😢1