Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՀ ՊՆ խոսնակը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Քարվաճառի և Տավուշի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Radar Armenia-ի հետ զրույցում նա ադրբեջանական կողմի պնդումները որակեց ապատեղեկատվություն։
👍113😢1
🟨 Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին:

Ֆրանսիայի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍280
🟩 ԱԺ քննարկմանն է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը:
▫️
Նախքան դպրոց ընդունվելը բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ:
▫️Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն:
👍146👎3😢1
🟨 Եվրոպայում թռչնի գրիպ է մոլեգնում:

Ֆերմաներում հայտնաբերվել է 2467, վայրի թռչունների շրջանում՝ 3573, ընտանի կենդանիների շրջանում՝ 187 վարակման դեպք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎64👍14😢6
🟨 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն առանձին քննարկումներ կունենա նախկին նախագահների հետ:

Մայր Աթոռ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎223👍25
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը կտեղափոխվի գործնական փուլ:

▫️Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը բնակիչների անվտանգությունն է:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍123👎4
🟨 Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎263👍69😢7
🟨 Որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։

▫️Շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍85👎33😢4
🟨 Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից:

▫️Սա խաղ ու պար չէ, որ մենք կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե ինչ է դրան հաջորդելու:

▫️Ռուսաստան իմ այցի ընթացքում միանշանակ քննարկելու եմ ՀԱՊԿ–ի հետ կապված հարցերը, ինչպես նաև ՀՀ-ՌԴ փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է, և, եթե չեմ սխալվում, մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
👍292👎15
Radar Armenia
🟥 Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
🟥 Խաղաղության օրակարգն ակտուալ է, որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն:

▫️
Խաղաղության օրակարգի մասին բացասական կարծիք ունեցողների առաջարկը ո՞րն է՝ հավերժ պատերա՞զմ: Մտնենք Սասուն դուրս գանք Մուշ, հա՞: Ծովից ծով Հայաստա՞ն:

Ալեն Սիմոնյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍179👎108
🟨 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն:

Ալեն Սիմոնյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG 🇷🇺RUS
👍262👎10
Radar Armenia
🟥 Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
🟨 Չափազանց ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի ենթարկելու տեսագրություններից։

Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողություններ:

Հունաստանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍224😢11
🟨 ԱԺ-ում ներկայացվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

▫️Անգամ առանց տուրքի ներկրվող ցեմենտը հիմա շատ ավելի բարձր ինքնարժեք ունի քան` տեղական ցեմենտը:

Բաբկեն Թունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎5
🟩 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

▫️Զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին:
👍173👎5
🟨 ԱԺ իշխող «ՔՊ» և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունները կհամալրվեն նոր պատգամավորներով։

▫️ՔՊ ընտրական ցուցակում հերթը պատգամավոր թեկնածու Դավիթ Առուշանյանինն է:

▫️Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում պատգամավոր Մխիթար Զաքարյանին կփոխարինի ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎53👍20
🟩 2022թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը 1.75 մլրդ ԱՄՆ դոլարով ավելացրել են Ռուսաստանի հետ առևտուրը՝ պայմանավորված ՌԴ արտահանման-ներմուծման հոսքերի վերակողմնորոշմամբ, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ շուկա առկա առևտրատնտեսական սահմանափակումներով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողով
👎74👍23
🟥 ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով:
Կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։
▫️Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություն
👍313👎5😢2
🟩 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը:
 
▫️Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, և «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն:
 
👍114👎8
Radar Armenia
🟨 Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ: Արցախի նախագահ Արայիկ…
🟨 Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում եմ Նախագահի որոշում-առաջարկին:

▫️Իմ նախընթաց գործունեության գնահատականների և հետագա անելիքների վերաբերյալ դեռ առիթ կունենամ հանգամանալից խոսելու:

Արտակ Բեգլարյան
👎94👍34😢9
🟨 Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

▫️Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։

ԱՀ ԱԱԾ
👎145👍22😢9
🟩 Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ 17 հայ գերի է վերադարձվել Հայաստանին:

▫️Տեղեկությունը հայկական կողմը չի հաստատել:
👍198👎13