Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Սարսափած ենք այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։

▫️ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից։

ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍303👎11
🟥 Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

▫️ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍385👎81😢52
🟨 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հոկտեմբերի 4-ին՝

🌖 Ցերեկ +28 +30
🌗 Երեկո +21 +23
🌘 Գիշեր +14 +16

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍70👎1
🟨 ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կորոմինա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍165👎18
🟨 Ընդդիմադիրները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը:

▫️
Այսօրվա նիստին մասնակցում է 62 պատգամավոր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎158👍26
Radar Armenia
🟥 Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
🟨 Բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանում պետք է վերականգնվի կայունությունը:

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍221
🟨 Ես չեմ հասկանում այդ ինչ նարատիվ է, որ պետական աշխատողի աշխատավարձը չբարձրանա: Նույն մեր քաղաքացիներն են, տասնյակ հազարավոր մարդիկ են:

Հետո մենք խոսում ենք կաշառք չլինելու մասին:

Ես կարծում եմ, որ պետական ծառայողների աշխատավարձը պետք է բարձր լինի, ինչպես ուսուցիչներինը, բժիշկներինը և մնացած խավերինը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
👍226👎41😢7
🟨 Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը:
👎91👍55
🟨 ՀՀ ՊՆ խոսնակը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Քարվաճառի և Տավուշի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Radar Armenia-ի հետ զրույցում նա ադրբեջանական կողմի պնդումները որակեց ապատեղեկատվություն։
👍113😢1
🟨 Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին:

Ֆրանսիայի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍280
🟩 ԱԺ քննարկմանն է ներկայացվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը:
▫️
Նախքան դպրոց ընդունվելը բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ:
▫️Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն:
👍146👎3😢1
🟨 Եվրոպայում թռչնի գրիպ է մոլեգնում:

Ֆերմաներում հայտնաբերվել է 2467, վայրի թռչունների շրջանում՝ 3573, ընտանի կենդանիների շրջանում՝ 187 վարակման դեպք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎64👍14😢6
🟨 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն առանձին քննարկումներ կունենա նախկին նախագահների հետ:

Մայր Աթոռ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎223👍25
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը կտեղափոխվի գործնական փուլ:

▫️Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը բնակիչների անվտանգությունն է:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍123👎4
🟨 Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎263👍69😢7
🟨 Որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։

▫️Շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍85👎33😢4
🟨 Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից:

▫️Սա խաղ ու պար չէ, որ մենք կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու, թե ինչ է դրան հաջորդելու:

▫️Ռուսաստան իմ այցի ընթացքում միանշանակ քննարկելու եմ ՀԱՊԿ–ի հետ կապված հարցերը, ինչպես նաև ՀՀ-ՌԴ փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է, և, եթե չեմ սխալվում, մինչ օրս պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
👍292👎15
Radar Armenia
🟥 Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
🟥 Խաղաղության օրակարգն ակտուալ է, որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն:

▫️
Խաղաղության օրակարգի մասին բացասական կարծիք ունեցողների առաջարկը ո՞րն է՝ հավերժ պատերա՞զմ: Մտնենք Սասուն դուրս գանք Մուշ, հա՞: Ծովից ծով Հայաստա՞ն:

Ալեն Սիմոնյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍179👎108
🟨 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն:

Ալեն Սիմոնյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG 🇷🇺RUS
👍262👎10
Radar Armenia
🟥 Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
🟨 Չափազանց ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի ենթարկելու տեսագրություններից։

Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողություններ:

Հունաստանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍224😢11
🟨 ԱԺ-ում ներկայացվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

▫️Անգամ առանց տուրքի ներկրվող ցեմենտը հիմա շատ ավելի բարձր ինքնարժեք ունի քան` տեղական ցեմենտը:

Բաբկեն Թունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎5