Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել:

▫️Ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել:

▫️Ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և ադրբեջանական ստորաբաժանումները ևս գտնվել են ՀՀ տարածքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍119👎40
🟥 ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել: Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈւ բարեփոխումները:

▫️Ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերություններում:

▫️Փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Ունենք դեպքեր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակիցների կողմից:

Նիկոլ Փաշինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍287👎68
🟥 Խորապես պետք է հասկանանք մի բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, զիջումներ անենք մեր տարածքային ամբողջականությունից:

Նիկոլ Փաշինյան
👍214👎52
🟥 Պետք է նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ:
▫️Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին առաջարկում ենք Հայաստան -Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍281👎20
🟨 Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👍164
🟩 Հայաստանն ունի տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ՝ 13.9%, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4%:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
👍175👎39
🟨 Կառավարությունը մեկ ամսով երկարացրեց 65 անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցությունը:
👍141👎13
🟨 ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍175👎8
🟨 Վերջին տարիներին ՀՀ Պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել:

▫️Եթե համադրենք այլ երկրների հետ մեր ցուցիչները բավականին լավն են, և այդ իմաստով, ֆիսկալ տարածության մասով ունենք շատ պոզիտիվ արդյունք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
👍122👎16
🟩 Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Այն սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍90
🟥 Ըստ էության աշխարհակարգը, կամ, եթե ժողովրդական լեզվով ասենք, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է: Սրանում ոչ մի չափազանցություն չկա:

Մենք փլուզման այս գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնել խաղաղ նավահանգիստ:

Նիկոլ Փաշինյան
👍367👎28
🟩 Կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 11-12 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան
👍176👎16
🟩 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրանա 68,000 ՀՀ դրամից 75,000 ՀՀ դրամ:

Կառավարության 2021 - 2026 թվականների ծրագրով սահմանվել է, որ նվազագույն ամսական աշխատավարձը 2026 թվականին պետք է հասնի առնվազն 85,000 դրամի:
👍326👎25
Radar Armenia
🟩 Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Այն սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 2023-ի հուլիսից կենսաթոշակները նորից կբարձրանան:

▫️Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավելի քան 25 մլրդ դրամով:

Տիգրան Խաչատրյան
👍217👎6
🟨 Վլադիմիր Պուտինն այսօր կհրավիրի ՌԴ Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ։

▫️Վաղը, ժամը 15:00-ին, Կրեմլում համաձայնագրեր կստորագրեն Ռուսաստանի կազմ «նոր տարածքների» մուտքի վերաբերյալ։

▫️Նաեւ վաղը պատրաստվում է Պուտինի ծավալուն ելույթը։

Դմիտրի Պեսկով
👎258👍48
🟨 ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

ՀՀ ՊՆ
👍190👎29
🟨 Ֆինլանդիայի իշխանությունները հաստատել են սեպտեմբերի 30-ից ռուս զբոսաշրջիկների համար սահմանի փակումը։
👍163👎16
🟩 Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն
Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով


▫️Միայն ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2%-ով կամ 160.7 դրամով։

▫️Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ։ (1.2մլրդ դոլար)

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան
👍255
🟨 Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

ՀՖՖ
👍219👎63
💰 Տարադրամի փոխարժեքը Երևանի փոխանակման կետերում՝

💲 Առք - 410 Վաճառք - 415
💶 Առք - 398 Վաճառք - 405
🇷🇺 Առք - 6.65 Վաճառք - 6.88

🏦 Տարադրամի անկանխիկ փոխարժեքը առևտրային բանկերում՝

💲 Առք - 401 Վաճառք - 411
💶 Առք - 386 Վաճառք - 400
🇷🇺 Առք - 6.84 Վաճառք - 7.30
👍51👎8
🟨 Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է:

▫️
Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին:

▫️Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
👎330👍48