Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիքի մարզ:

▫️
Մենք ամենաբարձր մակարդակներում, նաև դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը և ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
👍359👎10
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Ազգային ժողով։ Ընթանում է վարչապետի փակ հանդիպումն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ 
👍153👎48
🟨 Խաղողագործերն այսօր բողոքի ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ:

▫️Նրանք բողոքում էին մթերման գործընթացից, մթերման գներից և պահանջում մթերել առնվազն 150 դրամով:

▫️Խաղողագործների հետ հանդիպեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հարցի լուծման նրա առաջարկները չբավարարեցին քաղաքացիներին: Վերջիններս նախարարին սուտ խոսելու համար մեդալ տվեցին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍108👎15
🟨 Սերժ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները մի կողմից հանրային դիսկուրսն ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար։

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
👎224👍63
🟥 Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

▫️Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎557👍66
🟥 Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Գորիս և Ջերմուկ։

▫️Դեսպանը հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։

ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎372👍78
🟨 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ:

▫️Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ:

▫️Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍208👎8
🟨 Ճապոնիան պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

▫️Այս մասին հայտնել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջին՝ Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը։

▫️Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական բախման համար և ցավակցել Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍208👎5
⬛️ Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:

▫️Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎670👍27
🟥 ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող 7 էջանոց բանաձև։

▫️
Բանաձևն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ի պատասխան այդ երկրի ագրեսիայի և թույլ տված պատերազմական հանցագործությունների։
👍752👎2
🟥 Ադրբեջանական զորքերի հետքաշումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի` Ադրբեջանի օկուպացիայից տուժած տարածքներում և հարակից շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է:

Նիկոլ Փաշինյան
👍483👎17
🟥 Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում զոհվել է 3 հայ զինծառայող։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։

Նիկոլ Փաշինյան
👍494👎26
🟥 Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։

▫️Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։

▫️ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

▫️ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍371👎17
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Երևանում սեպտեմբերի 29-ին՝

🌖 Ցերեկ +29 +31
🌗 Երեկո +21 +23
🌘 Գիշեր +12 +14

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍59👎2
Radar Armenia
⬛️ Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: ▫️Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
👍225👎6
🟨 Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են փոխկապակցված 4 օրակարգ՝ մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:

▫️Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման մասին/«Ամերիկայի ձայն»

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍120👎16
🟨 Շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որով այսուհետ մեր հեռուստաեթերում և ռադիոեթերում չեն լինի մեդիա միջոցներ, որոնց անվանը համապատասխան խաղային բիզնես (օնլայն և ոչ օնլայն կազինո, շահումով խաղ, վիճակախաղ) եղել է վերջին 5 տարում։

Աժ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան
👍254👎7
Radar Armenia
🟨 Սպիտակ Տանը տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: ▫️Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
🟨 Պետքարտուղարը ղեկավարների մակարդակով համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք ներգրավված ենք մի քանի մակարդակներով, բազմաթիվ ուղիներով, որպեսզի ամրապնդենք լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍147👎1
🟩 Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը:

▫️Համայնքը դիտարկում է նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսներն սպասարկելու համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն:

Երևանի քաղաքապետարան
👍116
🟨 Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել:

Արդարադատության նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍79👎26
🟥 Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել:

▫️Ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել:

▫️Ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և ադրբեջանական ստորաբաժանումները ևս գտնվել են ՀՀ տարածքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👍119👎40