Radar Armenia
77.1K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը:

Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվելու խաղաղ գործընթացին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍324👎14
🟨 Twitter-ում զանգվածային լուրեր են պտտվում Չինաստանում ռազմական հեղաշրջման և Սի Ցզինպինի վաղաժամկետ հրաժարականի մասին։

▫️Նախորդ օրը Չինաստանը չեղարկել է ավելի քան 6000 ներքին և միջազգային չվերթ։

▫️Կան նաև հրապարակումներ, որոնք հերքում են տվյալ լուրերը:

▫️Այս ամբողջ տեղեկատվական հոսքերը կապված են Չինաստանի կոմունիստական կուսակցության սպասվող համագումարի հետ, որտեղ ընտրվելու է երկրի նախագահ:
👍136👎10
🟥 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար։
👍136👎6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, 03:00-ից երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կաթվածահար վիճակում է:

▫️Ժամը 03:00-ից մինչև այս պահը հերթում եղած քաղաքացիները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել:

▫️Անցակետն աշխատում է, բաց է, բայց ոչ մեկի չեն ընդունում:

odishinews. ge
👎88👍48
🟥 ՌԴ-ում մասնակի զորահավաքին չներկայացողները և դասալիքները կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:

Մինչև 10-ը տարվա ազատազրկման կդատապարվեն նաև ինքնակամ գերի հանձնված զինծառայողները:

Օրենքում համապատասխան փոփոխությունները ստորագրվել են Վլադիմիր Պուտինի կողմից:
👎222👍76
🟨 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա - 5-րդ տուր

🇦🇲Հայաստան 0 - 1 Ուկրաինա 🇺🇦
👎283👍25
🟨 Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍163
🟨 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա - 5-րդ տուր

Ուկրաինայի հավաքականը 57-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը։ Աչքի ընկավ Ալեքսանդր Զուբկովը։

🇦🇲Հայաստան 0 - 2 Ուկրաինա 🇺🇦
👎180👍24
🟨 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա - 5-րդ տուր

69-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը 3-րդ գնդակն ուղարկեց Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։

🇦🇲Հայաստան 0 - 3 Ուկրաինա 🇺🇦
👎167👍16
🟨 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա - 5-րդ տուր

81-րդ րոպեին Դանիլ Իգնատենկոն հաշիվը դարձրեց 0։4։

🇦🇲Հայաստան 0 - 4 Ուկրաինա 🇺🇦
👎137👍19
🟨 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա - 5-րդ տուր

84-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը դարձավ դուբլի հեղինակ։

Հանդիպումն այս հաշվով էլ ավարտվեց։

🇦🇲Հայաստան 0 - 5 Ուկրաինա 🇺🇦

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎273👍35
Radar Armenia
🟥 Խոշոր հրդեհ՝ Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինություններից մեկում: Դեպքի վայր է ժամանել երեք մարտական հաշվարկ։ ԱԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Հրդեհված շինության տարածքում առկա է փլուզման վտանգ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

ԱԻՆ
👎66👍10
🟨 Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

▫️Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև Բաքվի և Անկարայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։
👎316👍14
🟨 Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը որոշում է հրապարակել, ըստ որի 4000 զինյալ Լիբանանից կտեղափոխվի Իրան:
👍299👎14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը մեկ ժամ շուտ կանջատվեն:

Այս կերպ տեղի իշխանությունները կխնայեն էլեկտրաէներգիան:
👍278👎25
🟨 Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍214
🟩 Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍320👎8
🟨 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 25-ին՝

🌖 Ցերեկ +22 +24
🌗 Երեկո +15 +17
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍55👎5
🟨 Այսօր Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում:

▫️
Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում:
▫️Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

ԿԸՀ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍106👎28
🟨 Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՊՆ
👍250
🟨 Իրանը պետք է կոշտ արձագանքի երկրում ընթացող բողոքի ցույցերին։

▫️Երկրում տեղի ունեցող իրադարձությունները ապստամբություն է։

Իբրահիմ Ռաիսի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125👎42