Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմեն Աֆանդյանը սեպտեմբերի 26-ից կազատվի  գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
👍136
🟨 Սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

▫️Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

Երևանի քաղաքապետարան
👍104👎7
🟨 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը Մոսկվայում հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎117👍39
🟨 Սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍196
🟥 Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։

▫️Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է։

▫️Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։

Մհեր Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍161👎5
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարգապահական տույժ է կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում շարունակում եմ երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Հերթական հանդիպումը Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ էր:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍168👎5
🟥 Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր: Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին:

▫️Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Միացյալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսևորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն/1lurer

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍591👎2
🟨 Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:

Գյումրու համայնքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍128👎56
⬛️ Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել 6 հայ զինծառայողի մարմին։

Լուրը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղաը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎122👍34
🟨 Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍251👎13
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ:

▫️Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

▫️Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎16
🟥 Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը:

Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Տավուշի մարզպետարան
👍287👎9
🟥 Իրանին խորհուրդ ենք տալիս չմիջամտել Հայաստանի հետ հարաբերություններին։

▫️Հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանային հարցը, պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության։

Ադրբեջանի ԱԳՆ
👎658👍12
Radar Armenia
🟥 Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր: Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին: ▫️Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Միացյալ Նահանգները դատապարտում է…
🟨 Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից։

▫️Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը և խրախուսում է Հայաստանում ռևանշիստական և անջատողական առկա տրամադրությունները և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրմանը;

▫️Այս դիրքորոշումը ստվերում է Միացյալ Նահանգների չեզոքությունն ու անկողմնակալությունը, որը փորձում է իր դերակատարումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Ադրբեջանի ԱԳՆ
👎483👍33
🟨 Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

▫️Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար:

▫️Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

▫️Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍183👎14
🟥 Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։

▫️Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։

▫️Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։

Արարատի մարզպետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍271👎4
🟧 Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին զրկվել է հավատարմագրումից:

Որոշվել է նաև զգալիորեն կրճատել Կիևում Իրանի դեսպանատան դիվանագետների թիվը։

Ուկրաինայի ԱԳՆ
👎119👍32
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը։

▫️Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:

▫️Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍148👎18
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

▫️Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

▫️Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍183👎26
🟨 Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Երևանում սեպտեմբերի 24-ին՝

🌖 Ցերեկ +25 +27
🌗 Երեկո +19 +21
🌘 Գիշեր +10 +12

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍48👎6