Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Այսօրվանից մեկնարկում են Fly Arna ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Սոչի-Երևան չվերթները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍127👎17
🟨 Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
👍129
🟩 Մեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը։ Եւ հետևապես մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով։

Տիգրան Ավինյան
👍231👎71
Radar Armenia
🟨 Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 23-ի նիստի օրակարգում: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք։

Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ պարզ սկզբունքների պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն անհատական շահի նկատմամբ և հավասար հնարավորություններ բոլորի համար։

Տիգրան Ավինյան
👍227👎140
🟩 44 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ:
👎265👍189
🟩 Ես այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա, և ես եկել եմ աշխատելու համար այն ուղղություններով, որոնք իմ համակարգման ոլորտում են:

Տիգրան Ավինյան
👎259👍153
🟨 TikTok-ի արգելափակումները, ինչպես նաև այլ կայքերի արգելափակումները Հայաստանում հանված են:

Սամվել Մարտիրոսյան
👎316👍82
⬛️ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են շուրջ 9 հազար մարդ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ
👎142👍30
🟨 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմեն Աֆանդյանը սեպտեմբերի 26-ից կազատվի  գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
👍136
🟨 Սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

▫️Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

Երևանի քաղաքապետարան
👍104👎7
🟨 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը Մոսկվայում հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎117👍39
🟨 Սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍196
🟥 Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։

▫️Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է։

▫️Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։

Մհեր Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍161👎5
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարգապահական տույժ է կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում շարունակում եմ երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Հերթական հանդիպումը Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ էր:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍168👎5
🟥 Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր: Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին:

▫️Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Միացյալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսևորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն/1lurer

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍591👎2
🟨 Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:

Գյումրու համայնքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍128👎56
⬛️ Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել 6 հայ զինծառայողի մարմին։

Լուրը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղաը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎122👍34
🟨 Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍251👎13
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ:

▫️Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

▫️Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍164👎16
🟥 Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը:

Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Տավուշի մարզպետարան
👍287👎9