Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Մեր նպատակը տարածաշրջանային հարատև խաղաղությունն ու անվտանգությունն է։ Անհերքելի է, որ ելնելով տարածաշրջանային անվտանգության շահերից և միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

▫️Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան և ժողովրդավարական պետության կողքին։ Հայաստանը հանձնառու է շարունակելու դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյան
👍327👎6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
👍259👎23
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

▫️Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

▫️Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար:

▫️ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍299👎15
🟨 Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 23-ին՝

🌖 Ցերեկ +27 +29
🌗 Երեկո +21 +23
🌘 Գիշեր +15 +17

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍60👎3
🟥 Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

ՀՀ ՊՆ
👍323👎41
🟩 Այսօրվանից մեկնարկում են Fly Arna ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Սոչի-Երևան չվերթները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍127👎17
🟨 Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
👍129
🟩 Մեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը։ Եւ հետևապես մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով։

Տիգրան Ավինյան
👍231👎71
Radar Armenia
🟨 Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 23-ի նիստի օրակարգում: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք։

Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ պարզ սկզբունքների պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն անհատական շահի նկատմամբ և հավասար հնարավորություններ բոլորի համար։

Տիգրան Ավինյան
👍227👎140
🟩 44 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ:
👎265👍189
🟩 Ես այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա, և ես եկել եմ աշխատելու համար այն ուղղություններով, որոնք իմ համակարգման ոլորտում են:

Տիգրան Ավինյան
👎259👍153
🟨 TikTok-ի արգելափակումները, ինչպես նաև այլ կայքերի արգելափակումները Հայաստանում հանված են:

Սամվել Մարտիրոսյան
👎316👍82
⬛️ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են շուրջ 9 հազար մարդ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ
👎142👍30
🟨 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմեն Աֆանդյանը սեպտեմբերի 26-ից կազատվի  գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
👍136
🟨 Սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

▫️Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

Երևանի քաղաքապետարան
👍104👎7
🟨 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը Մոսկվայում հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎117👍39
🟨 Սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍196
🟥 Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։

▫️Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է։

▫️Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։

Մհեր Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍161👎5
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարգապահական տույժ է կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում շարունակում եմ երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Հերթական հանդիպումը Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ էր:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍168👎5
🟥 Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր: Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին:

▫️Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Միացյալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսևորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն/1lurer

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍591👎2