Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

▫️ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում:

▫️ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍436👎37
🟥 Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հրետակոծել է ՀՀ 36 բնակավայր։ Սա սահմանային միջադեպ չէր, այլ ուղիղ հարձակում ՀՀ-ի ինքիշխան տարածքի վրա։

Պաշտոնական հայտարարությունները և տեղեկատվական այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է բռնազավթել ՀՀ նորանոր տարածքներ, որն անհրաժեշտ է կանխել։

▫️Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը։

Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանին
👍345👎10
🟥 Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում Հայաստանի հետ խաղաղության ձգտող պետություն։

▫️Այդ տպավորությունը բեմականացնելու համար օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տարածաշրջանի հաղորդակցությունների բացման օրակարգերը։

▫️Ինչո՞ւ շոշափելի առաջընթաց չունենք այս ուղղություններով։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանը բոլոր այս թեմաները շահարկում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։

Նիկոլ Փաշինյան
👍341👎10
🟥 Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պարտավոր է արտատարածքային միջանցք տրամադրել և որ դա պետք է անի 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի հիման վրա։

▫️Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և դրա 9-րդ հոդվածը որևէ դրույթ չի պարունակում միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։

▫️Ադրբեջանի նպատակը նոր ճգնաժամ ստեղծելն է՝ որպես պատրվակ ՀՀ հանդեպ նոր ագրեսիա սանձազերծելու և տարածքային նոր պահանջ ներկայացնելու համար։

▫️Ինչ վերաբերում է միջանցք ձևակերպմանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միայն մեկ միջանցք է հիշատակված և դա Լեռնային Ղարաբաղի համար Լաչինի միջանցքն է։

Նիկոլ Փաշինյան
👍392👎7
🟥 Մեր նպատակը տարածաշրջանային հարատև խաղաղությունն ու անվտանգությունն է։ Անհերքելի է, որ ելնելով տարածաշրջանային անվտանգության շահերից և միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

▫️Մենք վճռական ենք խաղաղություն կերտել տարածաշրջանում, բայց մեզ պետք է միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, որը կանգնած կմնա ինքնիշխան և ժողովրդավարական պետության կողքին։ Հայաստանը հանձնառու է շարունակելու դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյան
👍327👎6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
👍259👎23
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

▫️Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

▫️Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար:

▫️ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍299👎15
🟨 Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 23-ին՝

🌖 Ցերեկ +27 +29
🌗 Երեկո +21 +23
🌘 Գիշեր +15 +17

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍60👎3
🟥 Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

ՀՀ ՊՆ
👍323👎41
🟩 Այսօրվանից մեկնարկում են Fly Arna ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Սոչի-Երևան չվերթները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍127👎17
🟨 Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
👍129
🟩 Մեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը։ Եւ հետևապես մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով։

Տիգրան Ավինյան
👍231👎71
Radar Armenia
🟨 Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 23-ի նիստի օրակարգում: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք։

Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ պարզ սկզբունքների պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն անհատական շահի նկատմամբ և հավասար հնարավորություններ բոլորի համար։

Տիգրան Ավինյան
👍227👎140
🟩 44 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ:
👎265👍189
🟩 Ես այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա, և ես եկել եմ աշխատելու համար այն ուղղություններով, որոնք իմ համակարգման ոլորտում են:

Տիգրան Ավինյան
👎259👍153
🟨 TikTok-ի արգելափակումները, ինչպես նաև այլ կայքերի արգելափակումները Հայաստանում հանված են:

Սամվել Մարտիրոսյան
👎316👍82
⬛️ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են շուրջ 9 հազար մարդ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ
👎142👍30
🟨 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմեն Աֆանդյանը սեպտեմբերի 26-ից կազատվի  գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
👍136
🟨 Սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

▫️Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

Երևանի քաղաքապետարան
👍104👎7
🟨 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Յագուբ Էյուբովը Մոսկվայում հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎117👍39
🟨 Սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍196