Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 23-ի նիստի օրակարգում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎184👍86
🟨 Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Ոստիկանություն
👍178👎21
🟨 Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 8-րդ փաթեթը պատրաստ կլինի հոկտեմբերին:

▫️Պատժամիջոցների ցուցակում կներառվեն ինչպես Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչներ, այնպես էլ անձինք, ովքեր մասնակցում են հանրաքվեների նախապատրաստմանը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում։

El País
👍149👎15
🟨 ՌԴ-ում մասնակի զորահավաքի դեմ բողոքող մարդկանց ոստիկանության բաժիններում ծանուցագրեր են տրամադրվում։

▫️Հանրահավաքներում ձերբակալվածներին ծանուցագրեր հանձնելու պրակտիկան չի հակասում օրենքին։

Դմիտրի Պեսկով
👎160👍62
🟩 ՀՀ Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

▫️Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու ջանքերին։ Մենք հավատարիմ ենք մնում Ձեր և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍364👎7
🟨 ՄՊՀ-ն հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտել Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների գնման ընթացակարգերում:

▫️Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում վարչական շրջաններում ընկերությունների միջև ոչ օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ աշխատանքների կատարման տարածքների բաշխում իրականացնելու համար, ինչը որակվել է որպես պետական մարմնի կողմից հակամրցակցային գործողություն: Ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել թվով 8 ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար, իսկ 19 ընկերությունների մասով վարույթը կարճվել է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍89👎2
⬛️ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:

ՀՀ առողջապահության նախարարություն
👎307👍12
🟨 Ավստրալական Թասմանիա կղզում շուրջ 200 կետ ափ է դուրս եկել և սատկել։
👎328👍8
🟩 Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավար Շլոմի Ամ Շալոմը խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել թռիչքների հնարավոր ավելացման շուրջ:

Նպատակն է դուրս բերել այն ռուսաստանցիներին, ովքեր իրավունք ունեն հայրենադարձվել Իսրայել և ցանկանում են խուսափել Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար զորակոչվելուց։
👍104👎41
🟩 9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից:


ՀՀ ՊՆ
👍1.1K👎1
🟨 Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
👎492👍154
🟨 Էրդողանը չի բացառել Պրահայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

▫️Մենք էլ Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ և դրանից կախված քայլեր կձեռնարկենք:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎312👍62
🟥 Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է երկու ոստիկանի ազատել ծառայությունից։

ՀՀ ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍297👎51
🟨 Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի նշանակությունը չպետք է ուռճացնել։ Նրա այցը չի կարող վնասել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
👎378👍19
🟨 Էբրահիմ Ռայիսին հրաժարվել է CNN-ի հաղորդավարուհու հետ հարցազրույցից, քանի որ նա հիջաբ չի կրել։
👎231👍91
🟨 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանային գոտի։

▫️Ստանիսլավ Զասը դիտել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
👎330👍43
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

▫️ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:

▫️Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

▫️ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությանն անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի:

▫️Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍426👎3
🟩 Կոլումբիայի նորընտիր նախագահ Գուստավո Պետրոն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից և առաջարկել ՄԱԿ-ի անդամ երկրներին օրինականացնել կոկաինի օգտագործումը։
👎379👍105
🟨 Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍447👎12
Radar Armenia
🟨 Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
🟨 Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
👎371👍105