Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին:

Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյան

🇷🇺
RUS
👎201👍68
🟨 Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի Հայաստան:

Պաշտոնյան մեր երկրում կմնա մինչև սեպտեմբերի 25-ը:

🇷🇺RUS
👎470👍67
🟨 ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց այսօր տեղի ունեցավ ակցիա, կազմակերպիչներն էին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը և «Հականացիստական ճակատը»:

▫️Ակցիայի ավարտին ընթերցվեց Հռչակագիր, որով ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ լի են վճռականությամբ է'լ ավելի ամրացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:

▫️Հռչակագիրը փոխանցվեց ՀՀ–ում ՌԴ դեսպանության ներկայացուցչին:
👎670👍73
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսական «Առաջին ալիքը» ներողություն է խնդրել հայկական կողմից ու հայերից՝ ապատեղեկատվություն տարածելու համար։
👎397👍192
🟥 Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարված իրավիճակը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎135👍76
🟨 ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու սահմանին տիրող իրավիճակը։

ՀԱՊԿ մամուլի ծառայություն
👎274👍48
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Radar Armenia-ի «Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարի հոբելյանական հաղորդումը պատմում է Հայաստանի անկախության հաստատման մասին։

▫️Զրուցակիցը՝ ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր Աշոտ Սարգսյան։

🎥 Դիտեք վաղը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 20։00-ին Radar Armenia-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։
👍56
🟨 Թուրքիան հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հնարավորությանը։

▫️Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի։

Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎396👍45
🟥 Արարատ Միրզոյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:

Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:

ԱԳն

Հ.Գ Հայաստանը մինչ այս պահը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը:
👍188👎22
🟥 Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎434👍79
🟨 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 21-ին՝

🌖 Ցերեկ +30 +32
🌗 Երեկո +23 +25
🌘 Գիշեր +18 +20

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍85👎7
🟨 Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

▫️Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
👍341👎11
🟩 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առիթով.

▫️Սիրելի ժողովուրդ,
սիրելի հայրենակիցներ,
Այսօր էլ սեպտեմբերի 21 է եւ այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել եւ Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:

▫️ Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը:

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍395👎174
🟨 Սեպտեմբերի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը մնում է անփոփոխ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👍160
🟩 Անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն մեր ներկայի, հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍125👎45
🟨 ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո Ջերմուկում իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

▫️Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո:

ՊՆ մամուլի քարտուղար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍115👎10
🟩 Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային:

Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
👍150👎14
⬜️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

🇬🇧ENG
👍212👎188