Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով Կառավարությունը որոշում է կայացրել հետաձգել ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍411👎32
🟥 Հայոց պետականությունը կանգնած է նոր և աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
👎268👍19
🟨 Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության և ողջախոհության հիման վրա։

Արայիկ Հարությունյան
👍171👎17
🟨 Ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը, սակայն ՌԴ-ն շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է։

Արայիկ Հարությունյան
👎199👍31
🟨 Արցախի ժողովուրդը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում։ Վստահ եմ, այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ։

Արայիկ Հարությունյան
👍154👎16
🟨 ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Այդ մասին հայտնում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի։

Արայիկ Հարությունյան
👍192👎21
🟨 Տեղի է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։

▫️Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։

▫️Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը:

▫️Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍296👎3
🟨 ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման նպատակով առաջարկներ է մշակել։

ՏԱՍՍ
👎321👍29
🟨 Սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍246👎1
🟨 Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

▫️ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։

▫️Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍198👎5
🟥 Նյու Յորքում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ
👍302👎17
🟥 Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

▫️Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։

▫️ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

▫️Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍317👎4
🟨 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել կորսված կյանքերի համար և ընդգծել հետագա բռնությունները կանխելու անհրաժեշտությունը։ Նա կարևորել է վերադարձը խաղաղ գործընթացին։

▫️ Պետքարտուղարը հորդորել է ԱԳ նախարարներին կրկին հանդիպել մինչև այս ամսվա վերջ։

ԱՄՆ պետդեպ

🇬🇧
ENG
👍231👎5
🟨 Երևանում սեպտեմբերի 20-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 20-ին՝

🌖 Ցերեկ +32 +34
🌗 Երեկո +26 +28
🌘 Գիշեր +17 +19

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS 🇬🇧ENG
👍68👎11
🟨 Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՊՆ
👍221👎2
🟨 Վլադիմիր Պուտինը ցանկանում է օր առաջ հանգուցալուծել իրավիճակն Ուկրաինայում։

▫️ ՇՀԿ-ի առաջնորդների հետ բազմակողմ հանդիպումների շրջանակներում ՌԴ նախագահը շեշտել է, որ հակամարտող կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակման հարցում և այժմ դիտարկում են գյուղատնտեսական ապրանքի միջազգային շուկա հանելու հնարավորությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
👎241👍30
🟨 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍168👎165
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Պարբերաբար իրականացվում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն:

ԱԻՆ
👍148👎8
🟨 Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար:

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլի
👎301👍71
🟨 Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 157-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ճանապարհը միակողմանի փակ է։

ԱԻՆ
👎144👍15
⬛️ 95 զինծառայողի աճյուն է փոխանցվել հայկական կողմին:

ՊՆ մամուլի քարտուղար

🇷🇺
RUS 🇬🇧ENG
👎288👍20