Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը դուրս են բերվել բարձր դաշնակցային մակարդակի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎573👍54
🟨 Վիրավոր քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

▫️
Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է:

ՀՀ առողջապահության նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎102👍50
🟨 ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎454👍61
🟨 Կրեմլում մեկնաբանել են Փելոսիի այցը Հայաստան

▫️Կարգավորման տանող քայլերը կարելի է ողջունել, իսկ արդյո՞ք դրան կնպաստեն բարձրագոչ հայտարարությունները, տեսնենք:

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👎386👍38
🟨 Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում կվերականգնվի ուսումնական գործընթացը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍279👎9
🟨 Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

ՊՆ
🇷🇺
RUS
👎311👍49
🟨 Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ: 

ԱԻՆ
👍200
🟨 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍165
🟨 Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

▫️Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Առողջապահության նախարարութուն
👍69👎20
🟥 Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

🇷🇺
RUS
👍330👎4
🟥 ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը

▫️
Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

▫️Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍274👎124
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎401👍44
🟨 Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով Կառավարությունը որոշում է կայացրել հետաձգել ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍411👎32
🟥 Հայոց պետականությունը կանգնած է նոր և աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
👎268👍19
🟨 Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության և ողջախոհության հիման վրա։

Արայիկ Հարությունյան
👍171👎17
🟨 Ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը, սակայն ՌԴ-ն շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է։

Արայիկ Հարությունյան
👎199👍31
🟨 Արցախի ժողովուրդը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում։ Վստահ եմ, այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ։

Արայիկ Հարությունյան
👍154👎16
🟨 ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Այդ մասին հայտնում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի։

Արայիկ Հարությունյան
👍192👎21
🟨 Տեղի է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։

▫️Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։

▫️Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը:

▫️Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍296👎3
🟨 ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման նպատակով առաջարկներ է մշակել։

ՏԱՍՍ
👎321👍29