Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Վիրավորում ստացածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը ծանր, մեկինը միջին ծանրության:

Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

Առողջապահության նախարարություն
👍80👎6
Radar Armenia
Photo
🟥 Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցին Ջերմուկ, չի մասնակցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա փոխարեն դեսպանատնից ներկա է մեկ այլ ներկայացուցիչ։

🇬🇧
ENG
👎378👍37
🟨 Ջերմուկի ճոպանուղուն ևս հարված է հասցվել։

Ադրբեջանը հարվածներ է հասցրել այն ժամանակ, երբ Ջերմուկում եղել են զբոսաշրջիկներ, իսկ քաղաքացիները տարհանված չեն եղել։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
👎191👍20
🟨 Հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոտմետր հեռավորության վրա, մինչ ռազմական գործողությունը եղել է 12 կմ հեռավորության վրա։

▫️Հաշվի առնելով հակառակորդի գերակշռությունը՝ որոշ մարտական դիրքեր կորցրել ենք և հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎336👍36
Radar Armenia pinned «🟨 Հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոտմետր հեռավորության վրա, մինչ ռազմական գործողությունը եղել է 12 կմ հեռավորության վրա։ ▫️Հաշվի առնելով հակառակորդի գերակշռությունը՝ որոշ մարտական դիրքեր կորցրել ենք և հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր…»
🟥 Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։

▫️
Թիրախավորվել է նաև Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը։

▫️Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
👍184👎45
🟥 Մխրճումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։

ԶՈՒ ԳՇ պետ
👍342
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն նաև Ադրբեջանի կողմից ռազմապես թիրախավորված հատվածներ:
👍197👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Դեպի հարավ և դեպի հյուսիս հակառակորդի մխրճման խորությունները 8-10 կմ հեռու են, դեպի թևերն են։ Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով է եղել, այլ միայն մեկ խումբ է գտնվում այդ 4.5 կմ-ի վրա, բլրի գագաթին՝ կտրված մյուս ստորաբաժանումներից։ Եվ կենսունակության տեսանկյունից եթե սնուցում չլինի, մի քանի օրվա ընթացքում ռեսուրսները լրիվ կսպառվեն ու ստիպված կլինեն դուրս գալու։

Չենք թույլատրելու, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը։ Ներկա դրությամբ էլ չեն կարողանում։

Այն զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումներով։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
👍453👎9
🟨 Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ 

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍574
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ծանոթանում են քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հրետակոծության հետևանքներին, նկարում և արձանագրում։
👍210
🟨 Ջերմուկի ճոպանուղու ուղղությամբ 12 արկ է ընկել, ինչի հետևանքով ճոպանուղին անսարք է, վնասվել է, չի գործում։

ԶՈւ ԳՇ պետ
👎196👍27
🟨 Ադրբեջանում զոհերի նոր թիվ են հայտնել:

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մահացել է 77 ադրբեջանցի զինծառայող:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍253
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Ադրբեջանի ռազմական ագրեսիայի օրերին Ջերմուկում գրադ համազարկային միջոցից հարվածներ էին հասցրել, ինչի հետևանքով առաջին օրը վնասվել է նաև գազի խողովակը։

Այս պահին Ջերմուկում դադարեցված է գազամատակարարումը։

Տեսանյութում երևում են գրադ համազարկային միջոցի բեկորները:
👎113👍29
🟥 Առանձին երկրների և առանձին երկրի պարագայում մենք մեծ ակնկալիքներ ունեինք, և, թերևս, գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում դրանք այդքան էլ չեն արդարացել:

Արարատ Միրզոյանը ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրության և որոշ երկրի/ների/ արձագանքի տարբերության մասին
👍314👎2
🟨 Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։

▫️Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

ՄԻՊ
👍94👎21
🟨 Պաշտոնապես հերքում ենք, որ Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից իրականացվում է որևէ մարտակական գործողություն։

▫️Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։

Արարատ համայնք
👍221👎3
🟨 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին այցելելու է Հայաստան։

▫️Նրան ուղեկցելու է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ պատգամավոր Ջեքի Սփիերը, ով հայկական արմատներ ունի։

Associated Press
👍382
🟨 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիրի 23-րդ փողոցում:

▫️Արաբկիրի 23-րդ փողոցում մինչ օրս կազմակերպված էր երկկողմ երթևեկություն, փոփոխությունից հետո երթևեկությունը կդառնա միակողմ: Ուղղությունը՝ Վահագն Դավթյան փողոցից դեպի Ռիգայի փողոց:

Երևանի քաղաքապետարան
👍81👎4
🟨 Դեսպանների՝ Ջերմուկ այցելությունից հետո սահմանային իրավիճակը լարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղարը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎7
🟥 Գնել Սանոսյանը Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։

▫️Քննարկվել են հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍95