Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Մենք խորապես մտահոգված ենք այս վտանգավոր սրացման կապակցությամբ: Կողմերի միջև կարգավորման գործընթացը լուրջ խոչընդոտների է բախվում:

▫️Սա նաև ընդգծում է անհրաժեշտությունը, որ կողմերն առաջ շարժվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման շրջանակում։

▫️Պետք է գործել կառուցողական, ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի վերջիններս աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍166👎9
🟥 Ռազմական ուժի կիրառումը հակասությունների լուծման համար անընդունելի է:

▫️Ողջունում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը՝ բանակցությունների առաջխաղացմանն աջակցելու ուղղությամբ։

▫️Անհանգստացած ենք Հայաստանի տարածքում քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծություններով։

ՄԱԿ ԱԽ նիստ, Նորվեգիայի ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍293
🟥 Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։

▫️Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու գործընթացին։

ՄԱԿ ԱԽ նիստ, Ֆրանսիայի ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍469
🟥 Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ համաձայնագրերն են, որոնք պետք է իրականացվեն։

▫️Աշխարհաքաղաքական մրցակցությունը կարող է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միայն խանգարել, կարևորն այժմ կրակի դադարեցումն է։

ՄԱԿ ԱԽ նիստ, ՌԴ ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎350👍29
🟥 ԱՄՆ մտահոգված է, որ ՀՀ քաղաքացիներ են տուժել ռազմական գործողությունների հետևանքով։

▫️Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չկա ռազմական լուծում։ Կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

▫️Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով։

ՄԱԿ ԱԽ նիստ, ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍262👎7
🟥 Միրզոյանը Կլաարին է ներկայացրել ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։

▫️Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետությամ վերաբերյալ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍134👎5
🟥 Պայմանավորված վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով՝ Էջմիածնի հիմնադրման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկվել են։

Էջմիածնի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍172
🟨 ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի կողմից օգտագործվեց «Սյունիքի область» ձևակերպումը:

Հայաստանի իշխանություններն անհապաղ, ամենակոշտ կերպով պետք է անդրադառնան ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի խայտառակ ու անթույլատրելի ձևակերպմանը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյան
👍299👎8
🟥 Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:

ՀՀ ԱԳՆ
👍226👎1
🟥 Ադրբեջանը հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ։

▫️Ադրբեջանի կողմից ՀՀ-ի հանցավոր ագրեսիայի ակտ է տեղի ունենում` առաջացնելով անկայունություն տարածաշրջանում։

▫️Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտմամբ՝ առնվազը 7 ռազմագերի ունենք։

▫️Ադրբեջանն ուժի միջոցով փորձում է տարածքներ գրավել՝ խախտելով միջազգային իրավունքը և 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կետերը։

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍214👎16
🟩 ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հարավային Կովկասում իրավիճակի սրման ֆոնին հանգստյան օրերին կմեկնի Հայաստան և հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Politico

ՄԱՆՐՍՄԱՍՆԵՐ
👍414👎9
🟨 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ՝ տեղում ծանոթացել իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍218👎23
🟩 ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։

ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
👍516
🟥 Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ
👍308👎3
🟩 ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան։ Խումբը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎178👍115
🟥 Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անկայունացնող քայլ է և անընդունելի։

Ռայիսին՝ Պուտինին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍335
🟥 Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ այն ամրապնդելու համար։

Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍388👎12
🟨 Համացանցում տարածվել է Սամարղանդում հավաքված առաջնորդների ոչ պաշտոնական շփման լուսանկարը։
👎1.53K👍26
🟥 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքները` ըստ մարզերի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154
🟥 Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանն այսօր քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ այն տարածքներում, որտեղ խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում։

ՌԴ ՊՆ

Շոյգուն զրուցել է նաև Ադրբեջանին ԶՈւ ԳՇ պետի հետ։
👎348👍44
🟨 Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։

Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել մարդկային կյանքերի կորստի համար։

Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով։

Բլինքենը նշել է, որ առաջ շարժվելու միակ ուղին դիվանագիտությունն է, և ինքն անձամբ շարունակելու է ներգրավված մնալ այս գործընթացում։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայս
👍275👎12