Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟥 Արբեջանական ԶՈւ-ն Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Տեղացի լրագրողներից բացի խմբում եղել են նաև օտարերկրյա լրագրողներ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Կադրեր Սոթքից, թե ինչպես էր ավելի վաղ ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։

Տեսանյութը՝ Արմենպրեսի
👍72👎12
🟥 Միջազգային գործընկերների շնորհիվ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։

▫️ Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, բանակցային սեղանին ինչ դրված է, հրապարակային է։

▫️ Ռազմի դաշտում Ադրբեջանը էական հաջողության չի հասել. մեր բանակի շնորհիվ հնարավոր է եղել թույլ չտալ ավելի մեծ պլանի իրագործումը, որը եղել է սեղանին։ Եվ քանի որ այդ դաշտում չի ստացվել հաջողել, նրանք սկսել են գործընթացներ հենց ՀՀ ներսում։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
👍397👎23
🟨 ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարներին են միացել Իշխան Սաղաթելյանը և Սեյրան Օհանյանը։

▫️Սաղաթելյանը հայտարարել է, որ քիչ հետո հրապարակելու են իշխանական պատգամավորների տան հասցեները, որպեսզի նրանց բերման ենթարկեն՝ ստորագրել տալու վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի տակ։
👎704👍203
🟨 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին կրկին քննարկելու է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:
👍255👎12
🟨 Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումներով։ Մենք հատկապես անհանգստացած ենք հաղորդումներից, ըստ որոնց Հայաստանի ներսում քաղաքացիական բնակչությունն է տուժում։

▫️ Պետքարտուղար Բլինքենը խոսել է երկու երկրների առաջնորդների հետ, փոխանցելով մեր անհանգստությունը սահմանին տիրող իրավիճակի, ներառյալ Հայաստանի ներսում արձանագրված հրետակոծությունների հարցով։ Նա հորդորել է նախագահ Ալիևին անմիջապես դադարեցնել բռնությունը, հրաժարվել ռազմուժի կիրառումից, ետ քաշել զորքերը սահմանից, և ձգտել լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայս
👍328👎19
🟨 Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

ՊՆ մամուլի խոսնակ

🇬🇧ENG
👍525👎12
🟨 Radar Armenia-ի ֆոտոռեպորտաժը Սոթքից. ադրբեջանական հրետակոծությունների արդյունքում վնասվել է շուրջ 60 տուն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎153👍58
🟨 Տիկնայք և հատկապես պարոնայք, ոչ թե ՊՆ բունկերում, կառավարական ամառանոցում կամ այլ տեղում եմ, այլ՝ Ջերմուկում։

Եթե ամեն դեպքում որոշեք, որ դուք այդքան տղամարդկություն ունեք իմ «հետևից գալու», ձեռքի հետ կռվող տղերքին սիգարետ ու քաղցրավենիք կբերեք։

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Տրդատ Սարգսյան
👍529👎96
🟨 ՀՀ կառավարության հերթական նիստի ժամը փոխվել է, այն այսօր տեղի կունենա ժամը 15.00-ին՝ 11:00-ի փոխարեն:
 
👍80👎59
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Վլադիմիր Պուտինը Սամարղանդում է:

Այստեղ սպասվում է նաև հանդիպում Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ կքննարկվի նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
👎394👍50
🟨 Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարության կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Պատգամավորներին ներկայացվում է Սեդա Սաֆարյանի կենսագրությունը:
👎177👍133
🟨 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում երդվեց:

Պատգամավորներն Աննա Վարդապետյանին շնորհավորեցին և ծափահարեցին:
👎289👍143
🟨 Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ

🇬🇧
ENG
👍414👎4
🟨 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն։

Այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
👍98👎19
🟨 ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ի երեկոյան կլինի Երևանում:

▫️ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ։ 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎377👍31
🟨 Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մասին դեռ խոսք չի գնում:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ
👎407👍21
🟨 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջարկել Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելություն, նրան աջակցել են կազմակերպության բոլոր անդամները։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
👍171👎133
Radar Armenia
🟨 Վլադիմիր Պուտինը Սամարղանդում է: Այստեղ սպասվում է նաև հանդիպում Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ կքննարկվի նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
🟨 Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի վաղվա հանդիպման ժամանակ օրակարգի գլխավոր հարցը լինելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎214👍113