Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մեր ակնկալիքն է, որպեսզի ՌԴ-ն Հայաստանին բավարար ռազմական և ռազմաքաղաքական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանը զորքերը դուրս բերի մեր սուվերեն տարածքից։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍190👎38
⬛️ Սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում՝ սահմանային դիտարկվող հատվածում։

Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի։

ԱԻՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎154👍29
🟥 Սիրելի հայրենակիցներ,

Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:

Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման:

Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար:

Նիկոլ Փաշինյան
👍503👎135
🟥 Որևէ ստորագրված փաստաթուղթ չկա, որևէ մարզ չենք տալիս, միջանցքի հարց չենք քննարկում։

▫️ Կան մարդիկ, որոնք փորձում են ՀՀ քաղաքացիների վրա ազդեցություն ունենալ։ Հնարավոր է՝ նրանք «սնվում են» դրսից։

Ալեն Սիմոնյան
👍364👎99
🟥 Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

▫️Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։

▫️Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։

ՀՀ ՊՆ
👍419👎36
🟥 ՀՀ-ն որևէ փաստաթուղթ չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
👍309👎62
🟥 Ինչ որ ես այսօր ասել եմ, նախկինում իմ հրապարակային ելույթներից չի տարբերվում:

Նիկոլ Փաշինյան
👍155👎90
🟥 Մենք լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը։

Նիկոլ Փաշինյան
👍114👎87
🟥 Ինչու եմ ես խոսել ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրի մասին, քանի որ այսօր ոտնձգություն է արվել այդ տարածքի նկատմամբ։

Նիկոլ Փաշինյան
👍203👎65
🟥 Մենք ասում ենք, որ Հայաստանի տարածքով որեւէ մեկին չենք պատրաստվում, չենք տալու միջանցք։

Նիկոլ Փաշինյան
👍313👎58
🟥 Մենք էնպիսի թուղթ չենք ստորագրի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունը կդնի հարցականի տակ։

Նիկոլ Փաշինյան
👍339👎75
🟥 Այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չեմ ստորագրել, թղթի նախագիծ չկա սեղանին դրված, առաջիկա օրերի համար էլ էդպիսի բան նախատեսված չէ։

Այս պահին որևէ թուղթ չկա։

Նիկոլ Փաշինյան
👍304👎78
🟥 Թուղթ չկա, թղթի նախագիծ չկա, էդպիսի խոսակցություն չի եղել։

Նիկոլ Փաշինյան
👍280👎57
🟥 Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍275👎41
🟥 Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են և այն, ինչ տեղի է ունենում այդ երկրներում, իհարկե, մեզ համար ընդունելի չէ։

▫️Վրաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդ լինել կողմերի միջև բանակցություններում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
👎264👍85
🟥 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։

▫️Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։

▫️Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման։

ՀՀ ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍325👎82
🟥 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը, իրավիճակը կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

▫️ՌԴ-ն պնդում է, որ հայտարարությունում պետք է անդրադարձ լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա

ТАСС
👎378👍76
🟥 Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

▫️Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից:

Սյունիքի մարզպետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍530👎13
🟥 Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։

▫️Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։

▫️Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍196👎11
🟥 Համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասը, Ջերմուկի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում:

▫️Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել, եվ հետևել միայն պաշտոնական աղբյուրներին:

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍296👎17
Radar Armenia
🟥 Արբեջանական ԶՈւ-ն Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Տեղացի լրագրողներից բացի խմբում եղել են նաև օտարերկրյա լրագրողներ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Սոթքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող օտարերկրյա և տեղացի լրագրողների կանխամտածված գնդակոծությունը բացարձակապես անընդունելի է։

Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվության ձեռքբերման իրավունքը ոտնահարելու այս փորձին, որն ուղղված է խոչընդոտելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍142👎2