Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սեպտեմբերի 18-ին նախատեսված ՔՊ համագումարը հետաձգվում է։

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍86👎35
🟨 Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները` տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:

Առողջապահության նախարարություն
👍224👎4
Radar Armenia
🟨 Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ ▫️Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ: Այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»: Ղազախստանի ԱԳՆ
🟨 Ղազախստանի ԱԳՆ մեկնաբանությունները՝ «օբյեկտիվ պատկեր ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից», և որ «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին», քանի որ «այն սահմանազատված չէ» լավագույնս բնութագրում է ՀԱՊԿ-ի անիմաստությունը։


ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍385👎27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 ՊՆ հայտարարությունը ժամը 12:00-ին:

▫️Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը, սա հերթական ապատեղեկատվություն է, որը ծառայում է որպես ռազմական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:

▫️ Կիրառվել են ԱԹՍ-ներ:

▫️Հակառակորդը ստանում է արժանի պատասխան:
👍219👎14
🟥 Հակառակորդի կրակոցներից Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎141👍20
🟨 Վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

▫️ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է։

ՀՀ ՊՆ
👍150
🟨 Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիսի, Իշխանասարի, Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի եւ ականանետերի կիրառմամբ:

▫️Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը:

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎115👍62
🟨 Սիսիանում այս պահին հարաբերական խաղաղ իրավիճակ է՝ կրակոցի ձայներ չկան, իսկ մի քանի ժամ առաջ հակառակ պատկերն էր:

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին Սիսիանի համայնքապետարանից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139
🟨 Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավար Յուլիան Բուլայի առաջարկով Հերթական նստաշրջանի Current Affairs-ի օրակարգը լրամշակվել է և ավելացել է Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի նկատմամբ սանձազերված ագրեսիան:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել:

Որպես ԱԼԴԵ քաղաքական խմբի անգամ շարունակում եմ գործընկերներից տեղեկացնել իրավիճակի մասին:

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյան
👍122👎1
🟨 Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։

▫️Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։

▫️Գնդակոծության հետեւանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։

Infoteka24

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍311👎24
🟥 Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է:

▫️Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել,  ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան:
▫️Այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են, ակտիվ գործում է բուժհաստատությունը:
▫️Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են:

Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյան
👍207👎7
🟨 Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

▫️Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎136👍34
🟥 Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է։

▫️Առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից: Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

▫️Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։

ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎14
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը պահպանվում է։

ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել Հայաստան, այն դեռ պետք է ձևավորվի։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎527👍17
🟨 Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։

Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է:

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան
👎149👍23
🟨 Այս պահին որևէ տեսակի աջակցության կարիք չկա` թե՛ սննդի, թե՛ հագուստի, կամ դեղորայքի:

Ջերմուկի համայնքապետ
👍239👎9
🟨 ՀՀ ԱԽ քարտուղարը Իգոր Խովաևին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

▫️
Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ 
👍65👎34
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 ՀՀ ՊՆ հայտարարությունը ժամը 15:00-ին:

▫️ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է:

▫️Ժամը 13:00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը:

▫️Լայնորեն կիրառվում են ԱԹՍ-ներ:

▫️Վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը:
👎158👍29
🟨 Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։

Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
👍149👎21
🟨 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ Սամարղանդում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

Reuters
👎291👍17
🟨 Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեասիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր, ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում։

Էդմոն Մարուքյան
👍264👎12