Radar Armenia
76.8K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Արդեն մի քանի ժամ է՝ Ջերմուկի ուղղությամբ հրետակոծություն է ընթանում:

▫️Կանայք, երեխաներն ու տարեցները տարհանված են:

Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյան/Radar Armenia
👎179👍24
🟥 Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը առանց խափանումների չի գնում։

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչար
👎587👍11
🟥 Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։

▫️Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։

ՀՀ ՊՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍289👎18
🟨 Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհասնի ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածության:

▫️Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ 2023-ի ապրիլի 1-ին կանցնեն նոր երթուղի

ՌԴ ԱԳՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎326👍26
🟨 Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է:

Իրանի ԱԳ նախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍383
🟥 Գորիսում իրավիճակը չի փոխվել։

Սև լճի հատվածից ժամանակ առ ժամանակ լսվում են հրետանու կրակոցի ձայներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎173👍11
🟨 Սեպտեմբերի 18-ին նախատեսված ՔՊ համագումարը հետաձգվում է։

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍86👎35
🟨 Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները` տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:

Առողջապահության նախարարություն
👍224👎4
Radar Armenia
🟨 Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ ▫️Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ: Այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»: Ղազախստանի ԱԳՆ
🟨 Ղազախստանի ԱԳՆ մեկնաբանությունները՝ «օբյեկտիվ պատկեր ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից», և որ «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին», քանի որ «այն սահմանազատված չէ» լավագույնս բնութագրում է ՀԱՊԿ-ի անիմաստությունը։


ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍385👎27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 ՊՆ հայտարարությունը ժամը 12:00-ին:

▫️Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը, սա հերթական ապատեղեկատվություն է, որը ծառայում է որպես ռազմական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:

▫️ Կիրառվել են ԱԹՍ-ներ:

▫️Հակառակորդը ստանում է արժանի պատասխան:
👍219👎14
🟥 Հակառակորդի կրակոցներից Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎141👍20
🟨 Վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

▫️ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է։

ՀՀ ՊՆ
👍150
🟨 Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիսի, Իշխանասարի, Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի եւ ականանետերի կիրառմամբ:

▫️Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը:

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎115👍62
🟨 Սիսիանում այս պահին հարաբերական խաղաղ իրավիճակ է՝ կրակոցի ձայներ չկան, իսկ մի քանի ժամ առաջ հակառակ պատկերն էր:

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին Սիսիանի համայնքապետարանից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍139
🟨 Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավար Յուլիան Բուլայի առաջարկով Հերթական նստաշրջանի Current Affairs-ի օրակարգը լրամշակվել է և ավելացել է Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի նկատմամբ սանձազերված ագրեսիան:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել:

Որպես ԱԼԴԵ քաղաքական խմբի անգամ շարունակում եմ գործընկերներից տեղեկացնել իրավիճակի մասին:

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյան
👍122👎1
🟨 Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։

▫️Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։

▫️Գնդակոծության հետեւանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։

Infoteka24

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍311👎24
🟥 Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է:

▫️Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել,  ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան:
▫️Այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են, ակտիվ գործում է բուժհաստատությունը:
▫️Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են:

Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյան
👍207👎7
🟨 Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

▫️Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎136👍34
🟥 Քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է։

▫️Առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից: Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

▫️Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։

ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎14
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը պահպանվում է։

ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել Հայաստան, այն դեռ պետք է ձևավորվի։

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎527👍17
🟨 Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։

Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է:

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան
👎149👍23