Radar Armenia
76.8K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

▫️Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

▫️Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:

▫️Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։

▫️ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը, ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետանքների վերացման համատեքտում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍217👎5😢4
🟥 Խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նորից ականատես ենք ռազմական գործողությունների բռնկմանը, որը ոչ մեկին ձեռնտու չէ. ձեռնտու չէ Ադրբեջանի ժողովրդին, չի բխում Հայաստանի ժողովրդի շահերից, իհարկե, չի բխում ավելի մեծ տարածաշրջանային շահերից։ Կոչ եմ արել կողմերին անել հնարավոր ամեն ինչ՝ հակամարտությունից հետ կանգնելու և իրենց երկրների միջև կայուն խաղաղություն կառուցելու մասին երկխոսությանը վերադառնալու համար:

Մենք այժմ հատուկ բանագնաց ունենք տարածաշրջանում, որն աշխատում է երկու երկրների հետ: Ես սերտ կապի մեջ կլինեմ նրանց հետ, և հույս ունեմ, որ կարող ենք հակամարտությունից տեղափոխվել բանակցությունների սեղան և վերադառնալ խաղաղություն կառուցելու փորձերին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
👍194👎27
🟥 Ըստ տարածվող տեղեկությունների` ադրբեջանական ուժերն առավոտյան վերսկսել են կրակոցները Վերին Շորժայի, Վարդենիսի և Գորիսի սահմանային ուղղություններով։

ՀՀ ՊՆ-ն դեռևս հանդես չի եկել օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությամբ։
😢204👎57👍29
🟨 Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը:

ՌԴ ԱԳՆ/ Ռիա Նովոստի

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎183👍39
🟥 Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ։

ՀՀ ՊՆ
👎206👍14
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 ՀՀ ՊՆ հայտարարությունը ժամը 09:00-ին:

▫️Ժամը 08:00-ից սկսած հակառակորդը՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով:

🇬🇧ENG
👎197👍58
🟨 Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Ղազախստանի ԱԳՆ
👎444👍31
Radar Armenia
🟨 Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ղազախստանի ԱԳՆ
🟨 Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։

▫️Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ: Այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»:

Ղազախստանի ԱԳՆ
👎778👍45
🟨 Ֆրանսիական համալսարանում և Չեխովի դպրոցում ուսումնական վարժանք է իրականացվում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍159👎28
🟥 Արդեն մի քանի ժամ է՝ Ջերմուկի ուղղությամբ հրետակոծություն է ընթանում:

▫️Կանայք, երեխաներն ու տարեցները տարհանված են:

Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյան/Radar Armenia
👎179👍24
🟥 Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը առանց խափանումների չի գնում։

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչար
👎587👍11
🟥 Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։

▫️Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։

ՀՀ ՊՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍289👎18
🟨 Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհասնի ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածության:

▫️Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ 2023-ի ապրիլի 1-ին կանցնեն նոր երթուղի

ՌԴ ԱԳՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👎326👍26
🟨 Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է:

Իրանի ԱԳ նախարար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍383
🟥 Գորիսում իրավիճակը չի փոխվել։

Սև լճի հատվածից ժամանակ առ ժամանակ լսվում են հրետանու կրակոցի ձայներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎173👍11
🟨 Սեպտեմբերի 18-ին նախատեսված ՔՊ համագումարը հետաձգվում է։

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍86👎35
🟨 Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները` տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:

Առողջապահության նախարարություն
👍224👎4
Radar Armenia
🟨 Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ ▫️Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ: Այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»: Ղազախստանի ԱԳՆ
🟨 Ղազախստանի ԱԳՆ մեկնաբանությունները՝ «օբյեկտիվ պատկեր ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից», և որ «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին», քանի որ «այն սահմանազատված չէ» լավագույնս բնութագրում է ՀԱՊԿ-ի անիմաստությունը։


ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍385👎27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 ՊՆ հայտարարությունը ժամը 12:00-ին:

▫️Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը, սա հերթական ապատեղեկատվություն է, որը ծառայում է որպես ռազմական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:

▫️ Կիրառվել են ԱԹՍ-ներ:

▫️Հակառակորդը ստանում է արժանի պատասխան:
👍219👎14
🟥 Հակառակորդի կրակոցներից Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎141👍20
🟨 Վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

▫️ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է։

ՀՀ ՊՆ
👍150