Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 
Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու  և դրա հետևանքները վերացնելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ
👍67👎19😢14
🟨 Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ:

▫️Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

ՀՀ ԱՆ
😢84👎17👍8
🟨 Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ: Ստացվել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով աջակցել իրավիճակի կարգավորմանը։

▫️Ակնկալում ենք, որ Մոսկվայի ժամանակով 9:00-ից ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով:

ՌԴ արտաքին գործերի նախարարություն

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍97👎69😢7
🟨 ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
👍72👎26😢2
🟥 Ադրբեջանի բանակցային մարտավարությունը եղել է հետևյալը՝ տվեք ինձ այն, ինչ ուզում եմ, այլապես ես դա կստանամ պատերազմով:

Նիկոլ Փաշինյան
👎311😢97👍31
Radar Armenia pinned «🟥 Ադրբեջանի բանակցային մարտավարությունը եղել է հետևյալը՝ տվեք ինձ այն, ինչ ուզում եմ, այլապես ես դա կստանամ պատերազմով: Նիկոլ Փաշինյան»
🟥 Բանակը հնարավոր չէ մեկ տարում բարեփոխել, անգամ երկու տարում, երկար տարիներ են պետք:

▫️Հարկավոր է պլան ունենալ բարեփոխումների, իսկ այս դինամիկ փոփոխվող աշխարհում ո՞նց պետք է բարեփոխվի բանակը, որովհետև մեկնարկի և նպատակակետի կետը կարելի է հեշտությամբ ֆիքսել, իսկ քայլերի հաջորդականությունը պարզ աշխատանք չէ:

Նիկոլ Փաշինյան

🇬🇧
ENG
👎257👍61😢29
🟨 Լուսանկարներում՝ Գորիս համայնքի Վերիշեն գյուղի գիշերային հրետանային գնդակոծության հետևանքների կադրերն են:
😢191👍32👎23
🟨 ՀԱՊԿ-ը հաստատել է Հայաստանի դիմումի ստացումը եւ հաղորդագրություն է պատրաստում, որը շուտով կհրապարակվի:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար

🇷🇺
RUS
👍177👎27😢17
🟨 Դիվանագիտական ճանապարհին ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնվի։

Նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել կայուն լուծման հասնելու գործում:

ԵԱՀԿ
👎67👍44
🟨 Ադրբեջանական կողմը Ներքին Հանդի ուղղությամբ շարունակում է կիրառել հրետանի։

Համայնքի  ղեկավար Խաչատուր Բաղդասարյան
😢59👎43👍16
🟨 Հայաստանի ղեկավարության կողմից ստացվել է դիմում իրավիճակի կարգավորման գործում առկա երկկողմ համաձայնագրերի համապատասխան և ՀԱՊԿ-ի գծով աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

ՌԴ ԱԳՆ
👍85👎18
🟨 Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրումը:

Արմենպրես
👍349
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Իշխանասարում լսելի են դեռ հրետակոծության ձայները:
😢67👎15👍9
🟨 Աշխատանք է տարվում, չէի ցանկանա որեւէ բան հայտարարել:

Դմիտրի Պեսկովը ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաԷսկալացման գործում ՀԱՊԿ-ի հնարավոր դերի մասին:
👎130👍47
🟨 ՀԱՊԿ քարտուղարությունը հայ-ադրբեջանական սահմանի բախումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ եւ պայմանավորվածություններ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎362👍23😢13
🟨 Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ:

▫️ՆԱՏՕ-ն անհապաղ ապաէսկալացիայի և ռազմական գործողությունները և դադարեցնելու կոչ է անում:

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա

🇬🇧
ENG
👍138👎31😢1