Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia pinned «⬛️ Ունենք ՊՆ կողմից հաստատված 49 զոհ այս պահին։ Նիկոլ Փաշինյան 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG 🇷🇺RUS»
⬛️ Զոհերի թիվը ցավոք վերջնական չէ։


Նիկոլ Փաշինյան
😢295👎18👍10
🟥 Մարտական գործողությունների ինտեսիվությունը նվազել է:

Նիկոլ Փաշինյան
👍127😢15👎8
🟥 Մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։


Նիկոլ Փաշինյան
👎61😢47👍14
🟥 Այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։

Նիկոլ Փաշինյան
👍77👎21😢11
🟥 Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում, պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր առաջարկած սկզբունքների հիման վրա։

Նիկոլ Փաշինյան
😢79👎55👍21
🟥 Երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով։

Նիկոլ Փաշինյան
👎75😢14👍13
🟥 Գիտեք, որ Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։

Նիկոլ Փաշինյան
👎89😢23👍9
🟥 ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրել։

Մենք ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը։

Նիկոլ Փաշինյան

🇬🇧
ENG
👍149👎32😢8
🟥 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը և Բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որն իր ձևակերպմամբ կարող է վտանգ ներկայացնի Ադրբեջանիին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։

Նիկոլ Փաշինյան
👎76😢29👍13
🟥 Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․

Նրանք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ։

Նիկոլ Փաշինյան
👎77👍23😢13
🟥 2020 թվականի պատերազմի արդյունքում մենք այո՛, ծանր կորուստներ ենք ունեցել, բայց ՀՀ-ն չի կոտրվել։

Նիկոլ Փաշինյան
👎121👍80😢30
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթյունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:

Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:
👍222👎8😢7
🟥 Արդյո՞ք սա է խաղաղության օրակարգի արդյունքը.

Մենք, որդեգրելով խաղաղության օրակարգը, հասկանում ենք, որ դա մի սուբյեկտից կախված չէ։

Ընդհակառակն, այս գործողություններով Ադրբեջանը ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ն կարող է զարգանալ, ընդ որում մեծ տեմպերով։

Նիկոլ Փաշինյան
👎62👍42😢7
🟨 Հայաստանի և Ադրբեջանի զինադադարին հաջողվել է հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ Պուտինի և Փաշինյանի զրույցից և ԱԳՆ-ի աշխատանքից հետո:

ՌԴ խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասին

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍142👎45😢7
🟥 Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ, բարեփոխենք մեր Բանակը, մեր Զինված ուժերը ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։

Նիկոլ Փաշինյան
👍197👎37😢9
🟥 Ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են:

▫️Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որը կվաճառի Հայաստանին:

Նիկոլ Փաշինյան
😢76👍50👎27
🟨 Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ 
Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու  և դրա հետևանքները վերացնելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ
👍67👎19😢14
🟨 Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ:

▫️Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

ՀՀ ԱՆ
😢84👎17👍8
🟨 Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ: Ստացվել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով աջակցել իրավիճակի կարգավորմանը։

▫️Ակնկալում ենք, որ Մոսկվայի ժամանակով 9:00-ից ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով:

ՌԴ արտաքին գործերի նախարարություն

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍97👎69😢7
🟨 ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
👍72👎26😢2