Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Գորիսում հրետանակոծությունից բնակելի տուն է վնասվել:

▫️Մինչ այս պահը քաղաքում լսվում են հրետանակոծության ձայներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢88👎50👍10
🟨 Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։

ԱՀ ԱԳՆ
👍134😢18👎2
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
👎88👍54😢4
🟨 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունենել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա»,- գրել է Չավուշողլուն իր թվիթերյան միկրոբլոգում։
👎274👍26😢23
🟥 ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին։

Իշխան Սաղաթելյան
👎275👍41😢4
🟨 Հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢77👍31👎7
🟥 Հակառակորդը հարվածել է Սոթքի դպրոցին:

▫️Սոթք գյուղում նաև հրետակոծվել են մի քանի տներ:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
😢98👎25👍16
⬛️ Ունենք ՊՆ կողմից հաստատված 49 զոհ այս պահին։

Նիկոլ Փաշինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG 🇷🇺RUS
😢690👎34👍14
🟥 Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ 4 ուղղությամբ` հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
👎65😢35👍20
Radar Armenia pinned «⬛️ Ունենք ՊՆ կողմից հաստատված 49 զոհ այս պահին։ Նիկոլ Փաշինյան 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG 🇷🇺RUS»
⬛️ Զոհերի թիվը ցավոք վերջնական չէ։


Նիկոլ Փաշինյան
😢295👎18👍10
🟥 Մարտական գործողությունների ինտեսիվությունը նվազել է:

Նիկոլ Փաշինյան
👍127😢15👎8
🟥 Մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։


Նիկոլ Փաշինյան
👎61😢47👍14
🟥 Այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։

Նիկոլ Փաշինյան
👍77👎21😢11
🟥 Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում, պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր առաջարկած սկզբունքների հիման վրա։

Նիկոլ Փաշինյան
😢79👎55👍21
🟥 Երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով։

Նիկոլ Փաշինյան
👎75😢14👍13
🟥 Գիտեք, որ Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։

Նիկոլ Փաշինյան
👎89😢23👍9
🟥 ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրել։

Մենք ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը։

Նիկոլ Փաշինյան

🇬🇧
ENG
👍149👎32😢8
🟥 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը և Բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որն իր ձևակերպմամբ կարող է վտանգ ներկայացնի Ադրբեջանիին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։

Նիկոլ Փաշինյան
👎76😢29👍13
🟥 Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․

Նրանք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ։

Նիկոլ Փաշինյան
👎77👍23😢13