Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:

Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:

Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍115😢10
🟥 Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր:

«Մեզ մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 4 հոգի տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ»,– ասացին հիվանդանոցից։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին հիվանդանոցից։
😢122👍40
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ջերմուկում կրկին լսվում են հրետանային արկի ձայներ։
😢154👎31👍15
🟥 Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել:
😢169👍26👎25
🟥 Ազգային Ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:

▫️Մենք ունենք զոհեր և վիրավորներ:

▫️Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղի տալ և նաև մեր համաքաղաքացիներին եմ դիմում՝ խուճապի չմատնվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
😢95👍66👎50
🟨 Ժամը 11:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով և կներկայացնի իրավիճակը այդ պահի դրությամբ:

Ալեն Սիմոնյան
👎98👍43😢32
🟨 «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում է:

▫️Առաջարկվում է ընթացիկ օրակարգերը մի կողմ դնել և քննարկել ստեղծված իրավիճակը:

Արծվիկ Մինասյան
👍210👎18😢2
Radar Armenia
🟥 Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հետևյալ ուղղություններով։
🟥 ԹԱՐՄԱՑՎԱԾ

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հետևյալ ուղղություններով։
😢59👎35👍20
🟨 ՄԻՊ-ը հավաքագրում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները

▫️ Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս պահի տեղեկատվությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։

ՄԻՊ
👍94👎1
🟨 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։

Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
👍63😢20👎7
🟥 Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

🇬🇧
ENG
👍65👎24😢23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։

Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։

🇬🇧ENG
👍191😢30👎8
🟨 Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։

Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
👍93👎26
🟨 Գորիսում հրետանակոծությունից բնակելի տուն է վնասվել:

▫️Մինչ այս պահը քաղաքում լսվում են հրետանակոծության ձայներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢88👎50👍10
🟨 Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։

ԱՀ ԱԳՆ
👍134😢18👎2
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
👎88👍54😢4
🟨 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունենել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա»,- գրել է Չավուշողլուն իր թվիթերյան միկրոբլոգում։
👎274👍26😢23
🟥 ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին։

Իշխան Սաղաթելյան
👎275👍41😢4