Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է.

ՀՀ ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢98👍22👎13
⬛️ Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢332👎14👍5
🟥 Հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

ՀՀ ՊՆ
😢122👎27👍7
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

▫️ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

▫️Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը:

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍121👎34😢6
🟥 Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծել է հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և կոչ ենք անում երկու կողմերին գտնել խաղաղ լուծում:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎26
🟥 2020 թվականի սցենարը կկրկնվի։ Այս գիշեր ադրբեջանական ռմբակոծություններով Սյունիքում և այլուր ոտնահարվում է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլինի միջազգային միասնական և անհապաղ արձագանք։

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍137😢15👎4
🟥 Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

▫️Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։

ՀՀ ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66😢17👎8
🟥 Ժամը 04։ 00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։

▫️Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ՝ ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի զինատեսակներ։

ՀՀ ՊՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
😢87👍14👎7
🟥 Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։

Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

ՀՀ ՊՆ
😢92👎28👍10
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

▫️Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

▫️Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍150👎10😢5
🟥 Սա հրադադարի կոպտագույն խախտում է և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ անհապաղ և ընդմիշտ։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍245👎2
🟥 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին է ներկայացվել սահմանային իրադրությունը։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍58👎1
🟥 Թիրախավորել է շտապօգնության ավտոմեքենան, կանխամտածված կերպով թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները։

ՀՀ ՄԻՊ
😢67👍6👎5
🟥 Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

▫️ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։

ՀՀ առողջապահության նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍69
🟥 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ ԱԳՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺ENG
👎60👍14
🟥 Ժամը 05-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։

▫️Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ։

▫️Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ Հայկական կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

ՀՀ ՊՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
😢67👍19👎6
🟥 Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

▫️Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

▫️ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍84👎5
🟥 ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային փոխհրաձգության լուրերից` ներառյալ այն, որոնք ուղղված են հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎73👍32
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

▫️Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

▫️Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍111👎25
🟥 Տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել՝

▫️Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով,

▫️Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

▫️ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍194👎10😢5
Radar Armenia pinned «🟥 Տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել՝ ▫️Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, ▫️Հավաքական անվտանգության պայմանագրի…»