Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟥 Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

▫️Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢459👎62👍24😁7
🟥 Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ծանր մարտեր են ընթանում, կան կորուստներ, վնասվել են ռազմական ենթակառուցվածքներ։
😢313👍35👎17😁5
🟥 Կոչ ենք անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:

ՀՀ ՊՆ
👍260😢60👎16😁4
🟥 Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։

▫️Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍160😢119👎8😁3
🟥 Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։

Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍167😢44
Radar Armenia pinned «🟥 Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ▫️Հակառակորդը կիրառում է նաև…»
🟥 Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հետևյալ ուղղություններով։
😢231👎53👍18😁2
🟥 Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍138😢30👎7😁4
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

▫️Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

▫️Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

▫️Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎139👍71😢11
🟥 Թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է.

ՀՀ ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢98👍22👎13
⬛️ Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢332👎14👍5
🟥 Հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

ՀՀ ՊՆ
😢122👎27👍7
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

▫️ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

▫️Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը:

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍121👎34😢6
🟥 Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծել է հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և կոչ ենք անում երկու կողմերին գտնել խաղաղ լուծում:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍98👎26
🟥 2020 թվականի սցենարը կկրկնվի։ Այս գիշեր ադրբեջանական ռմբակոծություններով Սյունիքում և այլուր ոտնահարվում է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլինի միջազգային միասնական և անհապաղ արձագանք։

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍137😢15👎4
🟥 Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

▫️Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։

ՀՀ ոստիկանություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍66😢17👎8
🟥 Ժամը 04։ 00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։

▫️Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ՝ ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի զինատեսակներ։

ՀՀ ՊՆ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
😢87👍14👎7
🟥 Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։

Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

ՀՀ ՊՆ
😢92👎28👍10
🟥 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

▫️Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

▫️Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍150👎10😢5
🟥 Սա հրադադարի կոպտագույն խախտում է և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ անհապաղ և ընդմիշտ։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍245👎2
🟥 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին է ներկայացվել սահմանային իրադրությունը։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍58👎1