Radar Armenia
77.1K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟩 Հայաստանում մեկնարկել է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:

▫️Սթարմուս փառատոնի շրջանակներում շնորհվող Սթիվեն Հոքինգի շքանշանն այս տարի առաջինը շնորհվել է Բրայան Մեյին։
👍88👎3
🟩 Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անցվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍85👎64😁8
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

ՀՀ կառավարություն
👎78👍27😁13
🟥 Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢48👎13
🟥 Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի քաղաքացիների նկատմամբ կատարվել է 112 հանցագործություն։

Արցախի դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢25👎18👍1😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

▫️Զրուցակիցները մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։

▫️Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի:

▫️Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎88👍30😁1
🟨 Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում

Եղանակը Երևանում սեպտեմբերի 6-ին՝

🌖 Ցերեկ +29 +31
🌗 Երեկո +23 +25
🌘 Գիշեր +17 +19

🇦🇲 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺 RUS 🇬🇧ENG
👍44😁3
🟨 Արևելյան տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին պայմանավորվածությունը հայկական կողմի հետ ձեռք է բերվել վաղուց:

▫️Ադրբեջանին հրավեր չի ուղարկվել

Դմիտրի Պեսկով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇬🇧ENG
👍65👎6😁6
Radar Armenia
🟨 Լիզ Թրասը ընտրվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ էլիզաբեթ Թրասին

▫️Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումը:

▫️Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍79👎20
Radar Armenia
🟨 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: ▫️Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել: ▫️Ընդդիմադիր դաշտը զբաղեցրած մեր ընկերներն այս քննարկմանը նույնպես չմասնակցելով՝…
🟨 «Հայաստան» դաշինքը կրկին չի մասնակցում հանձնաժողովների նիստերին:

▫️Հանձնաժողովի նիստի օրվա և ժամի մասին օրակարգը պատշաճ ուղարկվել է: Մեր գործընկերներից բոլորից ստացել ենք հաստատում, բացի «Հայաստան» դաշինքի մեր գործընկերներից:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյան

🇷🇺
RUS
👎30👍9😁5
⬛️ Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

ՀՀ ՊՆ
😢89👎27👍5
Radar Armenia
🟨 Արդեն 6-րդ օրն է, ինչ չի հաջողվել ամբողջությամբ մարել Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհը: ▫️Այսօր, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որին մասնակցում է 74 փրկարար ծառայող։
🟥 Հայտնի է Իջևանում բռնկված հրդեհի պատճառը, որն արդեն 7-րդ օրն է ԱԻՆ-ը փորձում է մարել:

▫️ 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, որը տարածվել դեպի հարակից անտառ:

▫️73-ամյա տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, սակայն չի կարողացել, ինչից հետո զանգել է 911 ծառայություն:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
👍30👎15
Radar Armenia
🟥 Քննչական կոմիտեն տեղեկություններ է հաղորդել Միքայել Արզումանյանի մեղադրանքից: ▫️Պատերազմի օրերին գեներալ-մայորը հրամայել է նահանջել «Արեգա» բարձունքից, որից հետո հակառակորդն անարգել գրավել է այն: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդությամբ առաջարկում են վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։

🇬🇧ENG 🇷🇺RUS
👎72👍9😁2
🟨 Պղծվել են Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում գտնվող հայ մեծերի՝ Կոմիտասի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի կիսանդրիները։
👎188😢52👍7
🟨 Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇬🇧ENG
👍85😁2👎1
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը:

ՀՀ ՊՆ

🇷🇺
RUS 🇬🇧ENG
👎34👍9😁1😢1
🟨 Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար եւ Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված եւս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը եւ Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
👍134😁9👎2