Radar Armenia
77.2K subscribers
15K photos
12.3K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում:

Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Երևանի քաղաքապետարան
👍33👎2
🟨 Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերադարձել է իր հին աշխատանքին։ Նա վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը և
հանդես է գալու նոր մոնո-ներկայացմամբ, որը կոչվում է «Քաղաքապետը»։
👍272😁54👎25
🟨 Ես չկարողացա մեր կառավարությանը համոզել, որ UFC-ն ուղղակի կռիվ չէ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😁66😢5👍4
🟨 Կստեղծվի կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ:

▫️
Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

ՄԻՊ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍42👎9😁3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին:

▫️Երբ քեզ նույնացրել էիր իշխանության հետ և վայելում էիր հեղափոխական վարկանիշը, մենք բաց տեքստով ասում էինք, թե քանի կոպեկի արժեք ունես որպես քաղաքապետ:
▫️Երբ դու պատերազմի պարտության բերումով սեփական թիմիցդ ու քո կարծիքով խորտակվող նավից դուրս էիր սողոսկում, մենք կրկին նույն բանն էինք ասում:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

🇷🇺
RUS
👎100👍98😁15
🟨 Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարվել է և պարտավորեցրել ներողություն խնդրել:

▫️
Դատարանը վճռել է նաև Նարեկ Մանթաշյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար:

▫️8.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
👍52😁32👎9
🟩 Առաջիկայում ձևավորվելու է Ներքին գործերի նախարարություն, որը ներառելու է նաև ԱԻՆ որոշ կառույցներ:

▫️
Ե՛վ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա:

Նիկոլ Փաշինյան

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍84👎18😁5
🟩 Fitch Ratings-ը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը:

▫️
Հայաստանի համար ՀՆԱ-ի աճ է կանխատեսվել 6,4%` 2022 թ. և մինչև 4,7%  2023-2024 թթ.-ին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Տիեզերագնաց Օլեգ Արտեմյևը, Միջազգային տիեզերական կայանում կախել է Արևելյան տնտեսական ֆորումի անդամ երկրների դրոշները։

Փողփողում է նաև Հայաստանի դրոշը:
👍169😁13👎5
🟨 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
👍38😁3
🟨 Լիզ Թրասը ընտրվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍65👎22😁13
🟨 Արցախի իշխանությունները որևէ բնակավայր «հանձնելու» մասին բանակցություններ չեն տանում:

▫️Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։

Տեղեկատվական շտաբ
👍36👎5😁2
🟨 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👎48👍29😁5
🟩 Երևանը ևս 15 տրոլեյբուս կունենա: Շարժակազմի ձեռքբերման մրցույն արդեն կայացել է, կա հաղթող:

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎8😢3
Radar Armenia
🟥 Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: ▫️3 քաղաքացի ծանր վիճակում Իջևանից Երևան է տեղափոխվել: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։

▫️Նախնական տվյալներով՝ հիշյալ բենզալցակայանում գազաբալոնի գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով չորս քաղաքացիներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ստացած մարմնական վնասվածքներից՝ մահացել է:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍27👎5😢1
🟩 Հայաստանում մեկնարկել է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:

▫️Սթարմուս փառատոնի շրջանակներում շնորհվող Սթիվեն Հոքինգի շքանշանն այս տարի առաջինը շնորհվել է Բրայան Մեյին։
👍88👎3
🟩 Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անցվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍85👎64😁8
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

ՀՀ կառավարություն
👎78👍27😁13
🟥 Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢48👎13